ԲԼՈԳ
Հոսպիտալացման և վիրահատության համար
անհրաժեշտ լաբորատոր և գործիքային
հետազոտությունների ցանկ.
*Prologue.*
/Անատոմիայի քննությանը.
- Պատմե՛ք սիրո օրգանի կառուցվածքի մասին:
- Առնանդամը կենտ օրգան է, որը կազմված է…
- Իսկ մեր ժամանակներում սիրո օրգան էր
համարվում սիրտը, - տխուր պատասխանեց
պրոֆեսորը.../
/Արդեն ձեռքերը լվանալուց հետո պրոֆեսորը
մոտենում է հիվանդին: Ցանկանալով կրկին
անգամ նայել վիրահատված հատվածը՝ դիմում է
բուժքրոջը.
- Հարգելի՛ս, ուղղեք, խնդրում եմ, առնանդամը:
Հըըըմ: Շնորհակալություն: - Իսկ հիմա
հիվանդին./
- Չէ, չի աշխատում: Բացարձակ չի աշխատում: Ոչ
գիշերները, ոչ ձեռնաշարժության ժամանակ,
արդեն չեմ ասում սեռական հարաբերության
մասին, - Բավականին հարգարժան տեսքով
տարիքով տղամարդը տխուր հայացքով նայում է
Դիլանյանի
/Շագանակագեղձը տղամարդկանց համար կարևոր
օրգան է:
Սրտի հետ կապ չունի, բայց գովազդում
հանդիսանում է «երկրորդ սիրտ»/
«Ադենոմայի ու պրոստատիտի դեմ այսինչ
դեղը», նշված է դեղերից մեկի գովազդում:
«Մեր ֆիզիոթերապևտիկ ապարատը՝ «Չելուբեյ»
անվանմամբ, լավագույն ֆիզիոթերապևտիկ
ապարատն է: Այն մեծ հաջողությամբ կիրառվում
է պրոստատիտի դեմ՝ Արևմուտքում 50-ից բարձր
տարիք
Ձեզ կթվա՝ ինչու՞ պետք է ուրոլոգը հոդված
գրեր քնի մասին: Եթե անգամ ուրոլոգը կապ
ունենար քնի ուսումնասիրման հետ, ապա դա
կվերաբերեր միմիայն այն ամենին, ինչը տեղի է
ունենում քնելուց առաջ: Այո: Ընդհանուր
առմամբ ամեն բան հենց այդպես է, ամեն բան
ճիշտ է: Սակայն չափազանց հաճախ ստիպված ենք
լինում ուսումնասիրել այնպիսի հիվանդների,
որոնց հիվանդությունները բխում են քնի այս
կամ այն խանգարումից: Այդ իսկ պատճառով
վերոհիշյալ հարցը բազմակողմանիորեն
ուսումնասիրվ
/Ամորձային երակների վարիկոզ
Մի զբոսաշրջիկ Իսպանիայում մտնում է
ռեստորան և տեսնում, որ ինչ-որ մի իսպանացի
գերագույն հաճույքով վայելում է ծայրահեղ
ախորժալի ինչ-որ ուտեստ:
- Մատուցո՛ղ, ինձ ևս դրանից բերե՛ք, - խնդրում
է նա:
- Ցավում եմ, բայց չեմ կարող: Հասկանում եք,
դա հատուկ ուտեստ է, որը կոչվում է "Կորիդայի
ամորձիներ": Այն պատվիրվում է մեկ շաբաթ
առաջ, քանի որ կորիդան տեղի է ունենում
շաբաթակա/
- Բնությունը հիմա՜ր է, - վստահ տոնով ասաց
Դիլանյանը, մոխրամանը հրեց դեպի իր առջև
նստած հանրահայտ ամսագրի խմբագիրը և,
վառելով ծխախոտը, տխուր հայացք նետեց դեպի
վերջինս, - Տա’նյա, այ, օրինակ, բացատրի՛ր
ինձ, խնդրեմ...
- Հովհաննե՛ս... – Տատյանան ճնշված էր –
Գիտե՞ս, անգամ չգիտեմ՝ ինչպես բացատրել...
- Դե... Ինչ-որ կերպ բացատրի՛ր: Դու
համագործակցում ես լավ, տաղանդավոր
բժիշկների հետ: Քեզ համար մշտապես հասանելի
է Դիլանյանը՝ ա
...- Թղթաբանությունը թողե՛նք հետո: Խնդրում
եմ: - Հաղթանդամ տղամարդն ամեն ինչ անում էր,
որպեսզի չբղավեր. նրան մի կերպ էր հաջողվում
խոսել ատամների արանքից: Այտոսկրերն այնպես
են ցցվել, ասես հիմա կփշրի սեփական
ատամները:
-Խնդրում եմ, ինձ ընդամենը Ձեր
ստորագրությունն է անհրաժեշտ: Սրանով կտաք
Ձեր համաձայնությունը, որպեսզի հետազոտեմ
ու բուժեմ Ձեզ: Հետո ամեն ինչ կլրացնեմ…
*Մեկ ժամ առաջ*
Տոթ է: Պատուհա
- Աստվա՛ծ իմ, մի՞թե պատժում ես ինձ գործածս
մեղքերի, հորս, պապուս ու ապուպապերիս
մեղքերի համար, - բարկացավ նորին
մեծություն, Գորիսի Իշխան Դիլանյանը, որը
համատեղությամբ նաև բժիշկ-ուրոլոգ էր, -
Քանի որ չափազանց անարդարացի կլիներ նման
դաժանությամբ պատժել մարդուն միմիայն
սեփական մեղքերի համար:
- Հովհաննե՛ս, ես էլ անգրագետ չեմ. ասեմ
ավելին՝ նույնիսկ կարդացել եմ Խոջա
Նասրեդին, - պատասխանեց ժամանակակից
հրատարակություններից մեկի գլխավոր
խմբագիրը՝ եղունգներով նյարդային ձևով
կտկտացնելով սեղանին, - սակայն քո այս
հոդվածն ուղղակի չեմ կարող հրապարակել:
Հեռու՜-հեռավո՜ր ժամանակներում՝ մանուկ
ժամանակ, Դիլանյան իշխանն ասես մեր
աշխարհից չլիներ: Այժմ ևս առանձնապես ոչինչ
չի փոխվել... այժմ նա ուրոլոգ է, սակայն,
ինչևէ, դա այս պատմության հետ որևէ կապ
չունի: Եվ ահա, փոքր ժամանակ նա երբեմն
տարվում էր մտքերով: Եվ ահա թե ինչ էր նա
մտածում. մենք՝ մարդ արարածներս, ապրում ենք
Մայր Երկրի վրա, և այդ մայրիկի կողքին,
ամենայն հավանականությամբ, պետք է որ
գոյություն ունենար նաև հայրիկ: Բայց մենք
կրկին շեղվեցինք: Մի
Մայիս ամսվա վերջն է: Աշխատասենյակիս
պատուհանից այն կողմ գարուն է: Արևի շողը
ներս է թափանցում փեղկերի միջով՝ սենյակ
բերելով թարմ կանաչի ու երջանկության անհոգ
մթնոլորտ՝ այդպիսով, ասես, ինձ այդ անողոք
ու դաժան տողերի ընթերցանությունից.
«Շագանակագեղձի քաղցկեղ: Ցածր
դիֆերենցվածության ադենոկարցինոմա:
Գլիսոնի ցուցանիշը՝ 5+4»: Հիվանդը, որը
դատելով արտաքինից՝ առավելագույնը 75
տարեկան է, աչքերն է կկոցում՝ վայելելով
սեփական դեմքին ընկնո
Մի դատախազի էի վիրահատել: Միզապարկից
հեռացրել էի մոտ 5 սանտիմետրանոց մի քար: Իսկ
քարերը երբեմն լինում են շերտավոր: Եվ եթե
կտրենք քարը, ապա կարող ենք տեսնել
բավականին կոնցենտրիկ պատկեր:
… Եվ տալիս եմ ես այդ քարը դատախազին:
- Ահա՛, վերցրե՛ք:
- Իսկ ի՞նչ կարող եմ ես անել սրա հետ:
- Դե… Սա կիսաթանկարժեք քար է:
/Դեպք աշխատանքային պրակտիկայից/
Գրիգորի Կարապետովիչն արդեն երկրորդ օրն
էր, ինչ անընդմեջ աշխատում էր: Միմյանց
հաջորդում էին հիվանդներ՝ փշրված
ծնոտներով, կոտրված ակնակապիճներով, ծռված
քթերով…
Քաղաքային հիվանդանոց: Այսինքն՝ վայր,
որտեղ ցուցաբերվում է բժշկական
անհետաձգելի օգնություն՝ բոլորին անխտիր:
- Պարո՛ն Դիլանյան, դուք ստացել եք
Spam-հաղորդագրություն: Խորհուրդ ենք տալիս
ջնջել այն:
- Ո՞ր հասցեից եմ ստացել
Spam-հաղորդագրությունը:
- «Վիրահատական նոր տեխնոլոգիաներ»
հասցեից:
- Ապա արագ տու՛ր ինձ այդ նամակը. դա
Spam-հաղորդագրություն չէ:
- Վստա՞հ եք:
- Այո՛:
- Բայց նամակի մեջ կա "enlarge penis"
բառակապակցությունը:
1986 թվական: Գերմանացի ուրոլոգների հերթական
համագումարը: Դահլիճում նստած են
մեծավաստակ, հանրահայտ և, ինչպես ընդունված
է, կոնսերվատիվ հայացքների տեր
վիրաբույժներ: Ամբիոնին է մոտենում մի ոմն
Muhe և ներկայացնում «լապարոսկոպ» կոչվող
ինչ-որ սարքի միջոցով լեղապարկի առաջնային
հեռացման վերաբերյալ 42 սլայդ: Ցույց է տալիս
հիվանդին, մի ինչ-որ օպտիկական խողովակ,
արտասովոր երկարավուն ինչ-որ սարքեր և
պատմում է, որ լապարոսկոպիան, իբր, մինչ այդ
ժամանակները մեծ տարածում է ունեցել
գինեկոլոգիայի ոլորտում…