+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Բժիշկ

Հովհաննես Էդուրադի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների թեկնածու Օնկոուրոլոգիայի գիտակլինիկական կենտրոնի ղեկավար
“Ծանոթ բժիշկ ունե՞ս” Հիվանդների կողմից տրվող առաջնային հարցը

Ի՞նչ կցանկանայի պատմել իմ մասին Ձեզ՝ հիվանդիս: Այն, որ ես դասական ակադեմիական կրթություն և մեծ փորձ ունեցող բարձրորակ մասնագե՞տ եմ: Որ վերապատրաստվել եմ Արևմուտքու՞մ, գրել եմ մի շարք հոդվածնե՞ր կամ հանդիսանում եմ ուրոլոգիական մի քանի ասոցիացիաների անդա՞մ: Այո, իհարկե, դա կարևոր է:
Սակայն, ըստ իս, առավել կարևոր է հետևյալը. վերոհիշյալ այս ամենն ինձ հնարավորություն է տվել «ծանոթ բժիշկ» դառնալ իմ հիվանդներից յուրաքանչյուրի համար: Բժիշկ, որը, թե՛ վիրահատական միջամտության, թե՛ դեղերի նշանակման դեպքում իր կողմից արտահայտված ցանկացած խորհրդից առաջ կմտածի՝ «իսկ ինչպե՞ս կվարվեի ես, եթե այս հիվանդի փոխարեն իմ առջև նստած լիներ հարազատներիցս մեկը»:

Գրանցվելով ինձ մոտ ընդունելության՝ կարող եք միանգամայն վստահ լինել, որ Ձեզ կընդունեմ ժամանակին, կտրամադրեմ առավելագույն ուշադրություն և կառաջարկեմ բուժման լավագույն տարբերակը:

Կլինիկական հետաքրքրությունների շրջանակ և փորձ

Ուրոգինեկոլոգիա

Իմ պրակտիկ գործունեության ուղղություններից մեկն է կանանց մոտ քրոնիկ և պոստկոիտալ ցիստիտի, անմիզապահության և քրոնիկ կոնքային ցավի բուժումը:
«Ուրոգինեկոլոգիա» մասնագիտացմամբ ես ստաժավորվել եմ տեղական, ինչպես նաև Ավստրիայի և Ֆրանսիայի կլինիկաներում: Ունեմ 400-ից ավել ուրոգինեկոլոգիական վիրահատությունների փորձ. կանանց միզուկի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ, մասնավորապես՝ միզուկի տրանսպոզիցիա, անմիզապահության վիրահատության տարբեր տեսակներ, ինչպես նաև միզապարկի վիրահատություններ:

Անդրովիրաբուժություն

Տղամարդկանց սեռական օրգանների տարբեր հիվանդությունների բուժումը, ինչպիսիք են՝ վարիկոցելե, առնանդամի կորացում, միկրոպենիս, միզուկի ստրիկտուրա, հանդիսանում են իմ գործունեության ևս մեկ ուղղություն: Անդրովիրաբուժության ոլորտում ստաժավորում եմ անցել Գերմանիայում և Իտալիայում՝ տվյալ ոլորտի լավագույն մասնագետների մոտ: Իմ կողմից իրականացվում է, միջին հաշվով, տարեկան 100 վիրահատություն: Հիմնականում իրականացվում են Մարմարի վիրահատություն՝ վարիկոցելեի դեպքում, ինչպես նաև առնանդամի կորացման և միզուկի ստրիկտուրայի վիրահատություններ:

Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ ուրոլոգիա

Հանդիսանալով էնդո-վիրաբույժ՝ ես զբաղվում եմ լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ ուրոլոգիայով. ունեմ երիկամների, միզուղիների, միզապարկի և շագանակագեղձի բարորակ և չարորակ հիվանդությունների ավելի քան 400 նմանատիպ վիրահատությունների փորձ:
Խոռոչային մեծ վիրահատությունների փոխարեն իմ հիվանդներին եմ առաջարկում լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ վիրահատություններ, ինչը հնարավորություն է ընձեռում շրջանցել «բաց» վիրահատությունների դեպքում առկա բարդացումների մեծ մասը. չունենք հետվիրահատական ցավեր և աղիքների ֆունկցիաների խանգարումներ, չունենք տգեղ սպիներ կամ հետվիրահատական ճողվածքներ, գոյություն չունի նաև երկար ստացիոնար բուժման կամ երկար վերականգնման անհրաժեշտություն: «Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ ուրոլոգիա» մասնագիտացմամբ ես ստաժավորվել եմ Ռուսաստանի, ինչպես նաև Ավստրիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի լավագույն կլինիկաներում:
Թեկնածուական ատենախոսությունս նվիրված է ուրոլոգիայի և օնկոլոգիայի ոլորտներում միաժամանակ իրականացվող վիրահատություններին: Տարեկան կտրվածքով իմ կողմից իրականացվում է միջին հաշվով 200 լապարոսկոպիկ և 400 էնդոսկոպիկ վիրահատություն:

Օնկոուրոլոգիա

Երիկամի, միզուղու, միզապարկի, շագանակագեղձի և ամորձու քաղցկեղի բուժումը չի կարող լինել միայն վիրաբույժի աշխատանքի արդյունք: Ես հիմնել եմ  «Օնկոուրոլոգիայի գիտակլինիկական կենտրոն»՝ մեկ թիմում համախմբելով ախտորոշման մասնագետների, վիրաբույժ-ուրոլոգների, օնկոլոգների, քիմիոթերապևտների և ռադիոլոգների: Միջին հաշվով մեզ է դիմում տարեկան մոտ 700 հիվանդ: Մենք կիրառում ենք օնկոուրոլոգիական բուժման մինիինվազիվ (լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ) մեթոդներ, ինչպիսիք են, օրինակ, լապարոսկոպիկ պրոստատէկտոմիան կամ միզապարկի ուռուցքի տրանսուրետրալ ռեզեկցիան: Մեր կողմից իրականացվում են նաև ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ քաղցկեղի դեպքում միզապարկի հեռացումից հետո դրա վերականգնումը, միզուղիների ռեկոնստրուկցիա և ուրոգենիտալ վիրախորշերի պլաստիկ վիրահատություններ: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ մեր թիմի կլինիկական բազան համալրված է վերջին սերնդի սարքավորումներով, ինչը թույլ է տալիս կիրառել բուժման այնպիսի մեթոդներ, որոնք չեն խեղում հիվանդին անգամ այդ աստիճանի ծանր հիվանդությունների դեպքում:

“Ծանոթ բժիշկ ունե՞ս” Հիվանդների կողմից տրվող առաջնային հարցը

Ստաժ

2014
"Տղամարդկանց մոտ էրեկտիլ դիսֆունկցիայի և անմիզապահության վիրահատական բուժում": Մոսկվա, Ռուսաստան:
2014 
"Միզապարկի քաղցկեղ. վիրահատական բուժում", Եվրոպական մաստեր-կլաս: Երևան, Հայաստան:
2012
"Կանանց մոտ սթրեսային անմիզապահության և սեռական օրգանների պրոլապսի վիրահատական բուժման մաստեր-կլաս": Ուրոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան:
2013
Observership in Laparoscopic and Endoscopic Urology, American Austrian Foundation: Զալցբուրգ, Ավստրիա:

2011 
"Համալիր ուրոդինամիկական հետազոտություն և ուրոլոգիայում Լանտոքսի կիրառում":  Ուրոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան:

2010
"Hands-On-Training course on laparoscopy", 8-th EUREP, Պրահա, Չեխիա:

2009
"Ինովացիոն վիրաբուժություն. լապարոսկոպիկ վիրահատությունների տեխնիկան": Մոսկվայի պետական բժշկական ատամնաբուժական համալսարան (МГМСУ), Մոսկվա, Ռուսաստան:

2008
"Էնդոսկոպիկ ուրոլոգիա": Ուրոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան:

2007
"Լապարոսկոպիկ ուրոլոգիա և էնդոուրոլոգիա": Շարունակական մասնագիտական կրթության ռուսական բժշկական ակադեմիա: Մոսկվա, Ռուսաստան:
2007
"ESU-Weill-Cornell master-class": Մինիինվազիվ ուրոլոգիայի ստաժ: Զալցբուրգ, Ավստրիա:

2005
"Վիրաբուժական անդրոլոգիայի միջազգային մաստեր-կլաս": ՌԴ Նախագահի գործերի կառավարման կլինիկական հիվանդանոց, Մոսկվա, Ռուսաստան:

2005
"Անդրոլոգիա. էրեկտիլ դիսֆունկցիա և տղամարդկանց անպտղություն": Մոսկվայի պետական բժշկական ատամնաբուժական համալսարան (МГМСУ), Մոսկվա, Ռուսաստան:

Կոնգրեսներ և կոնֆերանսներ

2014
EAU South Eastern European Meeting, Բելգրադ, Սերբիա:
2014
ՀՈՒԱ տարեկան կոնգրես: Հրավիրված զեկուցող: Երևան, Հայաստան:
2012
28th Anniversary EAU Congress, Միլան, Իտալիա:
2012
"Տղամարդկանց առողջություն" միջազգային մասնակցությամբ VIII կոնգրես: Երևան, Հայաստան:
2011
Օնկոուրոլոգների ռուսաստանյան միության VI կոնգրես: Մոսկվա, Ռուսաստան:
2010
Անվտանգությունը լապարոսկոպիկ վիրաբուժության մեջ: Մոսկվա, Ռուսաստան:
2010
Օնկոուրոլոգների ռուսաստանյան միության V կոնգրես: Մոսկվա, Ռուսաստան:
2010
8-th EUREP: Պրահա, Չեխիա:
2010
"Օնկովիրաբուժություն" միջազգային գիտակրթական ֆորում: Մոսկվա, Ռուսաստան:
2010
Էնդոուրոլոգիայի և նոր տեխնոլոգիաների ռուսաստանյան II կոնգրես: Մոսկվա, Ռուսաստան:
2009
III North Eastern European Meeting: Շեցին, Լեհաստան:
2008
"Տղամարդկանց առողջություն" IV համառուսաստանյան կոնգրես: Մոսկվա, Ռուսաստան:
2007
Էնդոուրոլոգիայի I Ռուսաստանյան կոնգրես՝ միջազգային մասնակցությամբ: Մոսկվա, Ռուսաստան:
2007
I համառուսաստանյան կրթական դասընթաց՝ "Տղամարդկանց առողջություն". Կիսլովոդսկ, Ռուսաստան:
2007
ՀՈՒԱ կոնֆերանս՝ "Միզասեռական վարակներ": Ծաղկաձոր, Հայաստան:
2006
Էնդոկրինոլոգների V համառուսաստանյան կոնգրես: Մոսկվա, Ռուսաստան:
2005
Օնկոուրոլոգիայի խնդիրների շուրջ VI համառուսաստանյան գիտական կոնֆերանս: Մոսկվա, Ռուսաստան:

Ասոցիացիաների անդամակցություն և գիտական գործունեություն

"Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի", "Ուրոլոգիայի ռուսաստանյան միության", "Օնկոուրոլոգիայի ռուսաստանյան ասոցիացիայի" անդամ:
Օնկոուրոլոգիայի գիտակլինիկական կոնտրոնի ղեկավար:
Երիտասարդ ուրոլոգների ասոցիացիայի փոխնախագահ:

Բժշկական գիտությունների թեկնածու: "Միաժամանակյա և կոմբինացված էնդովիդեովիրահատությունները ուրոլոգիայի ոլորտում " թեմայով ատենախոսությունը պաշտպանվել է 2013թ.

34 գիտական հրապարակում, այդ թվում՝ եվրոպական տեղեկագրերում:

Հիմնական կրթություն

2004 – 2006թթ. – "Ուրոլոգիա" մասնագիտացմամբ կլինիկական օրդինատուրա: Մոսկվայի շրջանային գիտահետազոտական կլինիկական ինստիտուտ (МОНИКИ): Մոսկվա, Ռուսաստան:
1998 – 2004թթ. – Ի.Մ. Սեչենովի անվան Մոսկվայի բժշկական ակադեմիա, բուժական ֆակուլտետ: Մոսկվա, Ռուսաստան: