Միզապարկի հեռացում
Միզապարկի հեռացման վիրահատությունը՝ ցիստէկտոմիան, հարկադրված միջոց է, որը միզապարկի քաղցկեղի երկրորդ, երրորդ և չորրորդ ստադիաների դեպքում հանդիսանում է միակ ռադիկալ, բուժող մեթոդը:
Ինչպե՞ս է իրականացվում միզապարկի հեռացման վիրահատությունը: Ինչպիսի՞ն կլինի կանխատեսումը: Անհրաժե՞տ է արդյոք հեռացնել ավշային հանգույցները: Ինչպիսի՞ք են միզապարկի հեռացման հետևանքները տղամարդկանց և կանանց մոտ: Կլինե՞ն արդյոք ցավեր վիրահատությունից հետո: Մասնավորապես հենց այս հարցերին եմ ջանացել պատասխանել առաջին հերթին: Եվս մեկ կարևոր մանրամասնություն. հաջողության կարելի է հասնել միմիայն բժշկի և հիվանդի միջև ստեղծված լիակատար համագործակցության արդյունքում:
Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ զբաղվում եմ օնկոլոգիական հիվանդությունների, մասնավորապես միզապարկի ուռուցքների բուժմամբ: Եվ արդեն շատ տարիներ որպես հիմնադրույթ է ընդունված մի պարզ ձևակերպում. «Միզապարկի քաղցկեղի՝ երկրորդ ստադիայից բարձր դեպքերում պահանջվում է միզապարկի հեռացում»: Դրա մասին են մշտապես բարձրաձայնում տարբեր պրոֆեսիոնալ ասոցիացիաներ, աշխատություններ, օնկոլոգիական պարբերական հրատարակումներ: Սակայն, միևնույն է, իմ աշխատանքի ընթացքում բավականին հաճախ եմ հանդիպում հիվանդների, որոնք գտնվում են միզապարկի քաղցկեղի բուժման ժողովրդական միջոցների փնտրտուքի մեջ: Ավելին, պարբերաբար ինձ մոտ են գալիս այնպիսի հիվանդներ, որոնց կյանքը միանգամայն հնարավոր կլիներ փրկել, սակայն նրանք կամ չեն համաձայնել միզապարկի հեռացմանը, կամ հեռացվել էր միզապարկի ուռուցքը՝ պահպանելով օրգանը: Որպես կանոն՝ այդ փորձերը հանգեցրել էին ուռուցքի մետաստազների տարածմանը և ռադիկալ բուժման անհնարինությանը:
Այո՛, օնկոլոգիական ախտորոշումն ինքնին ծանր փորձություն է և սթրես: Այո՛, ոչ ոք հակառակը չի պնդում. ոչ ոք չի ցանկանում զրկվել իր օրգանից: Սակայն կյանքի և օրգանի միջև ընտրություն կատարելու պահին անհրաժեշտ է քվեարկել կյանքի օգտին: Գոնե այն պատճառով, որ հեռացնելով միզապարկը՝ մենք մեծ մասամբ վերականգնում ենք այն: Վաղուց արդեն անցյալում է մնացել վիրահատությունից հետո խողովակներով, տարաներով և կատետերներով քայլելու անհրաժեշտությունը: Ավելին, ժամանակակից լապարոսկոպիկ վիրահատությունները թույլ են տալիս արագ վերականգնել հիվանդի վիճակը և բուժել նրան ծանր օնկոլոգիական հիվանդությունից:
Միզապարկի հեռացման վիրահատություն
Անհրաժեշտ է իմանալ և հասկանալ, որ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, Ռուսաստանում իրականացված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ առաջին ստադիայից բարձր փուլում միզապարկի քաղցկեղի որակյալ բուժումը հնարավոր է միմիայն միզապարկի հեռացման դեպքում: Բազմիցս փորձեր են արվել պահպանել օրգանը՝ հեռացնելով միայն ուռուցքը: Սակայն դա մշտապես տխուր հետևանքներ է ունեցել: Այստեղից էլ հետևյալ հիմնադրույթը՝ եթե ուռուցքը տարածվել է լորձաթաղանթից այն կողմ, ապա մարդու կյանքը կարելի է փրկել միայն ցիստէկտոմիայի միջոցով:
Ավելին, եթե հիվադի մոտ ժամանակին հայտնաբերվել է առաջին ստադիայի չարորակ քաղցկեղ, և բուժումից հետո ռեցիդիվ է, ապա այս դեպքում ևս խորհուրդ է նշանակվում է օրգանի հեռացում:
Միզապարկի հեռացման վիրահատությունն անհրաժեշտ է ինվազիվ քաղցկեղի բոլոր դրսևորումների դեպքում:
Լապարասկոպիկ վիրահատություն
Չնայած այն հանգամանքին, որ միզապարկի հեռացումը հանդիսանում է ամենաբարդ վիրահատություններից մեկը, վերջին տարիներին մենք արդեն իրականացնում ենք այն լապարոսկոպիկ եղանակով՝ նվազագույն տրավմայով և առանց մեծ կտրվածքի: Լապարոսկոպիկ վիրահատության առավելություններն ակնհայտ են. այս դեպքում հիվանդի որովայնը «դռնբաց» չի սպասում մանրէներին, հետվիրահատական շրջանում չկան ցավեր և հսկայական սպի, չկա նաև ճողվածքի և պերիտոնիտի առաջացման հավանականություն: Հիվանդը ոտքի է կանգնում վիրահատության հաջորդ օրը:
- Ոչ մի կերպ հնարավոր չէ՞ պահպանել միզապարկը: Ես կարդացել եմ, չէ՞ որ հնարավոր է ճառագայթային բուժում…
Իմ առջև նստած հիվանդը երիտասարդ է՝ ընդամենը 44 տարեկան: Նա տանը որևէ մեկին չի ասել իր ախտորոշման մասին. նա միայնակ կերակրում է 5 անձից բաղկացած իր ընտանիքը: Ուշ է ամուսնացել, մշտական նյարդային աշխատանք, ծխում էր՝ մեկը մյուսի ետևից… «Ո՛չ, ինձ նման բան չի կարող պատահել»՝ նրա խոսքերն են, երբ նա առաջին անգամ եկավ ինձ մոտ. մեզի մեջ արյուն էր հայտնվել: ՏՈՒՌ-բիոպսիայից և հիստոլոգիական կրկնակի ստուգումից հետո մենք նրա մոտ միզապարկի զարգացող ինվազիվ ուռուցք հայտնաբերեցինք:
- Ո՛չ, Անտոն Վադիմովիչ... Միզապարկը պահպանել՝ կնշանակի դատավճիռ ստորագրել:
- Ավելի լավ կլինի մահանամ: Չեմ էլ պատկերացնում՝ ինչպես եմ ապրելու այդ խողովակներով և պարկերով:
- Լռե՛ք: Հե՛նց հիմա լռե՛ք և այլևս երբեք չարտաբերեք այդ զզվելի բառը, - ես հունից դուրս եմ գալիս՝ խորապես համոզված լինելով, որ չի կարելի քվեարկել մահվան օգտին. դա մարդու էության, ավելին՝ Աստծուն դեմ է, - Ի՞նչ խողովակներ: Ի՞նչ պարկեր: Մոռանու՞մ եք՝ մենք 18-րդ դարում չենք: Ձեզ համար նոր միզապարկ կստեղծեմ աղիքի միջոցով, ահա և վե՛րջ: Ո՞վ է Ձեր երեխաներին կերակրելու:
- Եթե ոչ ես, ապա՝ ոչ ոք:
- Ահա և ամեն ինչ ասված է:
- Ես բժշկությունից գրեթե ոչինչ չեմ հասկանում: Բայց, ճիշտն ասած, չհասկացա՝ ինչպե՞ս թե միզապարկ աղիքի օգնությամբ: Ի՞նչ է՝ մեզս լցվելու է աղիքի մե՞ջ:
- Ոչ մի դեպքում: Մենք կվերցնենք զստաղիքից մի կտոր և դրանից կստեղծենք նոր միզապարկ: Տեսե՛ք, դա իրականացվում է մոտավորապես այսպես, - նրա համար նկարում եմ միզապարկի աղիքային պլաստիկայի սխեման՝ ցույց եմ տալով, որ աղիքի աբմողջականությունը ևս վերականգնվելու է:
Հեռացումից հետո միզապարկի վերականգնում
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում վերստեղծել միզապարկը աղիքի մի հատվածի միջոցով: Հակառակ դեպքում մարդը չի ունենա մեզի հավաքման համար ռեզերվուար, և միզածորանները դուրս կհանվեն որովայնի մաշկի վրա. հաշվի առնելով երիկամների մշտական վարակները՝ դա կհանգեցնի մահացու ելքով երիկամային քրոնիկ անբավարարության:
Միզապարկը վերականգնելու համար ամենից հաճախ մենք օգտագործում ենք զստաղիքը. վիրահատության այդ փուլը ցույց է տրված ստորև ներկայացված նկարներում:
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մենք ստեղծում ենք նոր միզապարկ և ազատում հիվանդին խողովակներով և պարկերով ցմահ ապրելու անհրաժեշտությունից:
Միզապարկի հեռացումը տղամարդկանց մոտ
Տղամարդկանց մոտ միզապարկի հեռացումը բնութագրվում է մի շարք յուրահատկություններով: Դրանցից ամենակարևորն է հետևյալ հարցը. հնարավո՞ր է արդյոք պահպանել շագանակագեղձը: Դրա պահպանումն ապահովում է լավ միզապահություն և թույլ է տալիս պահպանել էրեկցիան: Եթե նախկինում միզապարկը հեռացվում էր շագանակագեղձի և սերմնաբշտիկների հետ միասին, ապա ներկայումս, եթե ուռուցքը չի թափանցել շագանակագեղձի սահմաններից ներս, ապա մեր կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանվեն թե՛ շագանակագեղձը, թե՛ սերմնաբշտիկները:
- Իսկ ինչպիսի՞ն է լինելու... դե... մի խոսքով, տղամարդկային ֆունկցիայի ճակատագիրը: Չէ՞ որ ես մինչ այժմ... Կարճ ասած՝ սեքսն ինձ համար մեծ նշանակություն ունի:
- Բիոպսիայի ընթացքում ես վերցրել եմ նաև պրոստատիկ հյուսվածքի նմուշ: Ձեր դեպքում ուռուցքը դեռևս չի ներթափանցել շագանակագեղձի սահմաններից ներս: Այդ պատճառով՝ ես հնարավորություն ունեմ պահպանել շագանակագեղձը, նյարդանոթային խրձերը և, հետևաբար, էրեկցիան և միզապահությունը:
Միզապարկի հեռացումը կանանց մոտ
Եթե տղամարդկանց մոտ առաջանում է շագանակագեղձի պահպանման խնդիր, ապա կանանց մոտ հաճախ առաջանում է արգանդի և, նույնիսկ, հեշտոցի հեռացման հարցը: Այդ իսկ պատճառով՝ կանանց մոտ միզապարկի հեռացումը պետք է իրականացվի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության փորձ ունեցող վիրաբույժ-օնկոլոգի կողմից: Վերջին տարիներին մենք լավ ֆունկցիոնալ արդյունքներ ենք ստանում՝ պահպանելով արգանդը և հեշտոցը, իհարկե, այն դեպքերում, երբ ուռուցքը չի ներթափանցել այդ օրգաններ: Սակայն նույնիսկ այդ դեպքում մեզ հաջողվում է իրականացնել հեշտոցի ռեկոնստրուկցիա, ինչի արդյունքում հնարավոր է դառնում վիրահատությունից հետո շարունակել ապրել սեռական կյանքով:
Միզապարկի հեռացման հետևանքները
Միզապարկի հեռացման հետևանքները կախված են ինչպես վիրաբույժի փորձից և հիվանդության ստադիայից, այնպես էլ վիրահատության մեթոդից: Հետվիրահատական շրջանը, ռեաբիլիտացիան և վերականգնումն առավել արագ են ընթանում հատկապես լապարոսկոպիկ վիրահատությունից հետո: Մեր հիվանդները վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունքում են անցկացնում շատ քիչ ժամանակ, քանի որ լապարոսկոպիկ վիրահատությունն ուղեկցվում է նվազագույն, նույնիսկ զրոյական արյունահոսությամբ և բնութագրվում է որովայնային վարակների ռիսկի բացակայությամբ:
Միզապարկի հեռացման վիրահատությունից հետո ծայրահեղ կարևոր է հիվանդի ճիշտ հսկողությունը. Մենք ամեն օր գնահատում ենք երիկամների, աղիքների ֆունկցիաները, իսկ սրտանոթային և շնչառական համակարգերը գտնվում են մեր մշտական հսկողության ներքո: Ուշ հետվիրահատական շրջանում հիվանդը ստիպված է լինում հարմարվել վերականգնված միզապարկին. առաջին կես տարվա ընթացքում նա ստիպված է լինում միզել՝ ձեռքով սեղմելով փորը: Մենք գերադասում ենք կոնսուլտացիայի հրավիրել մեր հիվանդներին յուրաքանչյուր 1-1,5 ամիս, քանի որ վիրահատությանը հաջորդող մեկ տարվա ընթացքում բարձր է նոր միզապարկում քարերի առաջացման ռիսկը, և այդ վիճակն անուշադրության մատնելու դեպքում ստիպված կլինենք իրականացնել կրկնակի վիրահատություն:
Վիրահատության նախապատրաստական աշխատանքներ
Ցանկացած մեծ վիրահատություն պահանջում է նախավիրահատական մի շարք անալիզներ և հետազոտություններ: Դա բժշկի կամ անեսթեզիոլոգի քմահաճույքը չէ. դա հիվանդի անվտանգության ապահովումն է: Մենք պետք է համոզվենք, որ հետվիրահատական շրջանում չենք բախվի ստամոքսի կամ ուղիղ աղիքի արյունահոսության, որ չկան թաքնված հիվանդություններ, որոնց սրացումը կարող է տխրահռչակ ավարտ ունենալ: Կարևորագույն հետազոտություններից մեկն է ոտքերի երակների ուլտրաձայնային հետազոտությունը: Թվում է՝ ի՞նչ նպատակի է դա ընդհանրապես ծառայում: Խնդիրը նրանում է, որ մեծ վիրաբուժության մեջ գոյություն ունի մի մահացու բարդացում, որն է՝ ոտքի երակից թրոմբի պոկվելը և դրանով թոքային զարկերակի խցանումը: Հենց այդ բարդության պրոֆիլակտիկայի նպատակով՝ մեզ անհրաժեշտ է հետազոտել ոտքերի երակները՝ համոզվելու համար, որ դրանցում թրոմբեր չկան:
Միզապարկի հեռացման վիրահատությունից հետո
… Վիրահատությունից կես տարի անց:
- Կարելի՞ է, Հովհաննես Էդուարդովիչ, - ժպտալով՝ աշխատասենյակի դռնից ինձ է նայում մի տղամարդ:
- Ահա… Ներս մտեք, խնդրում եմ, Անտոն Վադիմովիչ, - դժվարությամբ եմ ճանաչում հիվանդիս, - Վատ չէ, բավականին քաշ եք հավաքել:
- Դե հա, ծխելն եմ թարգել: Չէ՞ որ ասել էիք՝ կբռնեք ու շագանակագեղձս կկտրեք, - ծիծաղում է հիվանդս:
- Գերազա՛նց է, Անտոն Վադիմովիչ, գերազա՛նց է: Ընթացիկ հետազոտություններն անցե՞լ եք:
- Այո, Հովհաննես Էդուարդովիչ: Ամեն ինչ մաքուր է: Ռեցիդիվ չկա: Անչափ շնորհակալ եմ Ձեզանից…
- Ոչ միայն ինձ: Ամբողջ թիմին՝ անեսթեզիոլոգին, ասիստենտներին, օպերացիոն քրոջը, բուժքույրերին և հերթապահ բժիշկներին… Ձեռքը ձեռք կլվանա, երկու ձեռքը՝ երես, Անտոն Վադիմովիչ…
Պրոֆեսիոնալ մոտեցում. օնկոլոգիական հիվանդությունների ժամանակակից բուժում՝ համաձայն եվրոպական առաջատար ասոցիացիաների ուղեցույցների:
Թիմ. օնկոուրոլոգների գիտակլինիկական մասնագիտացված խումբ:
Մասնագետների կոնսիլիում. յուրաքանչյուր հիվանդի վիճակի քննարկում՝ օնկոլոգի, ռադիոլոգի և քիմիաթերապևտի հետ համատեղ՝ բուժման լավագույն ռազմավարություն մշակելու նպատակով:
Սարքավորումներ. “Karl Storz”, “Covidien” և “Philips Medical” մակնիշների էքսպերտ դասի սարքավորումներ՝ ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման նպատակով:
Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն, պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում և պրոֆեսիոնալ խնամք:
Անվտանգություն. ախտորոշման և բուժման՝ Ուրոլոգիայի եվրոպական և ամերիկյան պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից երաշխավորված մեթոդների կիրառում:
Արդյունք. օնկոլոգիական հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում:
Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:
Միզապարկի հեռացման արժեքը
Միզապարկի հեռացման վիրահատության արժեքը պայմանավորված է մի շարք գործոններով՝ օգտագործվող նյութեր, միզապարկի վերականգնման մեթոդ, հոսպիտալացման տևողություն և դեղորայքային բուժում: Քանի որ այս վիրահատությունը հանդիսանում է ուրոլոգիայի ամենաբարդ վիրահատություններից մեկը, մենք նախընտրում ենք օգտագործել առավել հայտնի արտադրողներից ձեռք բերված նյութեր և դեղամիջոցներ: Մենք սկզբունքորեն չենք կիրառում անվտանգության տեսանկյունից թույլ նյութեր կամ դեղամիջոցներ՝ համարելով, որ նման բաների վրա տնտեսելու փորձերը կարող են տխուր հետևանքների հանգեցնել:
Եթե Ձեզ անհրաժեշտ է միզապարկի քաղցկեղի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, կհրավիրենք կոնսիլիում, ինչպես նաև կիրականացնենք վիրահատական միջամտությունը: Հետագա կոնսուլտացիաները կարող եք անել տուն վերադառնալուց հետո՝ հեռահար տարբերակով: