+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Ձախակողմյան ռադիկալ նեֆրէկտոմիա՝ լապարոսկոպիկ եղանակով

Laparoscopic nephrectomy

Լապարոսկոպիկ եղանակով նեֆրէկտոմիան՝ երիկամի հեռացումը, ընդունված ստանդարտ է երիկամի քաղցկեղի 2-րդ և ավելի բարձր ստադիաների, իսկ երբեմն նաև՝ առաջին ստադիայի բուժման դեպքում: Հնարավորինս նվազագույն կրճատումներով այս տեսանյութում ներկայացված են վիրահատության բոլոր փուլերը:

Վիրահատության նկարագրությունը
Մեր կողմից կիրառվում է 4 տրոակար՝ ստանդարտ ռոմբաձև սխեմայի համաձայն: NB! Նմանատիպ դեպքերում հաճախակի հանդիպող սխալներց է ձախակողմյան տրոակարի ոչ ճիշտ տեղակայումը: Մեր կարծիքով՝ այն անհրաժեշտ է տեղադրել պարառեկտալ գծով՝ հնարավորինս բարձր. այդ դեպքում գործիքի և երիկամի ոտիկի միջև կստացվի մոտ 45 աստիճանի անկյուն, ինչը հնարավորություն կտա գործիքն օգտագործել առավել մեծ ճկունությամբ:
Ուլտրաձայնային մկրատի օգնությամբ սկսվում է հաստ աղիքի մոբիլիզացիան՝ Տոլդտի (Տոլդիի) գծով: Մեր կարծիքով՝ այստեղ անհրաժեշտ է որոշել Տոլդտի և Գերոտի ուղիների միջև ընկած անանոթ հատվածը: Հակառակ դեպքում կարող է առաջանալ մի կողմից՝ դեպի ներքև գնացող հաստ աղիքի միջընդերքի անոթների վնասման, իսկ մյուս կողմից՝ Գերոտի ուղու վնասման դեպքում, աբլացիայի սկզբունքների խախտման վտանգ: Մազանոթային արյունահոսությունը դադարեցնելու նպատակով՝ գերադասում եմ կիրառել բիպոլյար գրասպեր (նրբունելի)՝ համարելով, որ հենց այդ գործիքի օգտագործումն է առավել հարմար ինչպես կոագուլյացիայի, այնպես էլ նուրբ դիսեկցիայի և տրակցիայի իրականացման նպատակով:
Դեպի ներքև գնացող հաստ աղիի մոբիլիզացիայից հետո անհրաժեշտ է գտնել միզածորանը և գոնադային երակը, որոնք անատոմիական ուղղորդիչ են հանդիսանում երիկամի ոտիկը գտնելու հարցում:
Հաջորդ փուլն է երիկամային ոտիկի տարրերի՝ զարկերակի և երակի հայտնաբերումը. դրանք մոբիլիզացնելուց հետո անհրաժեշտ է իրականացնել կլիպացիա: Կլիպացիա չի կարելի իրականացնել յուղային բջջանյութով պատված անոթների դեպքում, քանի որ հետագայում ծայրահեղ բարդանում է դրանց վերահսկումը: Մենք գերադասում ենք փափուկ տուրնիկետի կիրառումը՝ երիկամային երակի վրա իրականացվող գործողությունների ապահով իրականացման նպատակով:
Երիկամային զարկերակի և երակի առանձնացումից ու կլիպացիայից հետո առանձնացվում և կլիպացիայի է ենթարկվում միզածորանը: Ինչպես երիկամային անոթների, այնպես էլ երիկամային երակի դեպքում մեր կողմից կիրառվում են “Hem-O-Lok” կլիպսեր:
Իրականացվում է երիկամի առանձնացում՝ հետևի մակերեսից՝ Գերոտի ուղու և գոտկային մկանի միջև ընկած հատվածից: Այնուհետև իրականացվում է երիկամի աստիճանական առանձնացում:
Երիկամը՝ այն շրջապատող բջջանյութի հետ միասին տեղադրվում է «Endobag» պարկի մեջ:
Որովայնի խոռոչում տեղադրվում է դրենաժ: 
Ներկայումս մենք գերադասում ենք վերականգնել որովայնամիզը Տոլդտի գծով՝ համարելով, որ այդ գործողության արդյունքում առաջացած կպումների քանակն ավելի քիչ է, ինչպես նաև այդկերպ առավել արագ է վերանում աղիքի պերիստալտիկան (գալարակծկանքը):
«Endobag» պարկում տեղադրված պրեպարատը հեռացվում է պորտից 4-5սմ ներքև իրականացված կտրվածքի միջով կամ, հիվանդի մոտ ապենդէկտոմիայի առկայության դեպքում՝ ապենդէկտոմիական կտրվածքի միջով: