— Բայց չէ՞ որ PSA (ՊՍՀ)-ի բարձրացումն աննշան է, Հովհաննես Էդուարդովիչ: Ընդամենը մեկ միավորով: Իսկ Դուք, միանգամից՝ շագանակագեղձի բիոպսիա: Իսկ միգուցե սպասե՞նք, լա՞վ: - ասում է հիվանդը. նրա ձայնի մեջ վրդովմունք էր զգացվում:
— Վիկտո՛ր Պետրովիչ, երբ Ձեզ մոտ PSA (ՊՍՀ)-ն բարձրացած լինի զգալի չափով, վերոհիշյալ հետազոտության իմաստը կլինի, ընդամենը, անվիրահատելի շագանակագեղձի քաղցկեղի հաստատումը... և այն փաստը, որ թե Դուք, թե ես ծայրահեղ սխալվել ենք: Դուք՝ չհամաձայնելով անցնել 10 րոպեանոց պրոցեդուրա, անտեսելով «PSA (ՊՍՀ)-ի՝ ընդամենը մեկ նիշով բարձրացումը», իսկ ես՝ չբացատրելով Ձեզ հենց այդ բարձրացման վտանգի լրջությունը և չհամոզելով Ձեզ, որ հետազոտությունը շատ անհրաժեշտ է, - պատասխանում եմ ես:
— Չէ, չեմ հասկանում, այլ միջոցներ չկա՞ն: ՄՌՏ, ՀՏ… Ես մանկուց վախենում եմ ցանկացած տեսակի ասեղից, - հիվանդս քաշվում է և կարմրում:
— Նայե՛ք, Վիկտո՛ր Պետրովիչ: PSA (ՊՍՀ)-ի բարձրացման, ազատ և ընդհանուր PSA (ՊՍՀ)-ի հարաբերակցության խախտման, շագանակագեղձի վրա շոշափվող պինդ հատվածի առկայության դեպքում շագանակագեղձի բիոպսիան պարտադիր է: Ձեզ մոտ առկա են բոլոր երեք գործոնները, չնայած դրանցից նույնիսկ մեկի առկայությունը բացարձակ հիմք է հանդիսանում հետազոտության նշանակման համար: Անհրաժեշտ է իմանալ և գիտակցել, որ այդ, ասպես կոչված, «ընդամենը մեկ միավորի խախտումը» կարող է պայմանավորված լինել շատ փոքրիկ ուռուցքով, որը գտնվում է դեռևս միայն շագանակագեղձի սահմաններում: Մի շատ, շատ փոքրիկ գոյացություն: Երբեմն այդ հատվածը չի գերազանցում շագանակագեղձի ընդհանուր ծավալի՝ անգամ մեկ տոկոսը:
— Հասկացե՛ք, Հովհաննե՛ս Էդուարդովիչ, ես ուղղակի վախենում եմ: Այ, եղբորս, օրինակ, արել են այդ հետազոտությունը: Նա պատմել է աղիքային սարսափելի ցավերի մասին: Եվ ի՞նչն է հատկանշական՝ ոչ մի ուռուցք էլ չհայտնաբերեցին: Միայն երեք ամիս անց, երբ նորից հետազոտեցին… - Վիկտոր Պետրովիչը խոժոռվում է. հիշողություններն ակնհայտորեն նրան ցավ են պատճառում: - Այս երեք ամիսները, հավանաբար, արել էին իրենց սև գործը… PSA (ՊՍՀ)-ն բարձրացավ մինչև 90, ասացին, որ եղբայրս վիրահատության ենթակա չէ… Սարսափելի է:
— Մեկ վայրկյան: Ե՞րբ և Ի՞նչ մեթոդով են Ձեր եղբորը բիոպսիա արել, - ես ոչինչ չեմ հասկանում:
— Մոտ ինը-տասը տարի առաջ: Հիշում եմ, պատմում էր՝ վիրաբույժը նախ մատն էր մտցրել աղիքի մեջ, այնուհետև՝ ասեղը: Նախ՝ ծակոց աջից, հետո՝ ձախից, - խոժոռվելով պատմում է հիվանդը:
— Դա շատ հին մեթոդ է, որը ներկայումս չի կիրառվում, Վիկտո՛ր Պետրովիչ, - ասում եմ ես, վերցնում թուղթ և սկսում նրա համար նկարել շագանակագեղձի և շագանակագեղձի՝ ուլտրաձայնային հսկողությամբ իրականացվող բիոպսիայի սխեման: - Նայե՛ք. Ուղիղ աղիք է ներմուծվում ուլտրազայնային տվիչ: Մեր առջև հայտնվում է շագանակագեղձի պատկերը՝ երկու պրոյեկցիայով. մեր տվիչը երկպլան է, այսինքն՝ կարողանում ենք ճշգրիտ կերպով թափանցել շագանակագեղձի անհրաժեշտ հատվածներ և վերցնել 10-12 բիոպտատ, ինչը գործնականում միշտ բացառում է կրկնակի բիոպսիայի անհրաժեշտությունը: Ասեղն անցնում է տվիչի անցքով՝ ճանապարհին չվնասելով ուղիղ աղին:
— Փաստորեն, ամեն դեպքում, գործ ունենք ասեղի հետ, այո? — հարցնում է Վիկտոր Պետրովիրը՝ ասես դատապարտյալ:
— Հըմ... Դրա անունը, իրականում, ասեղ է, սակայն այն զգալիորեն տարբերվում է սովորական ասեղից, որը դանդաղ մտնում է կտորի մեջ՝ պատռելով այն: Իսկ մենք օգտագործում ենք բիոպսիայի համար նախատեսված գերարագ «ատրճանակ», հետևաբար Դուք չեք զգա ասեղի դանդաղ ներթափանցումը. ընդամենը կլսեք կրակոցի թեթև ձայնը: Ամենից տհաճ պահը պրոցեդուրայից հետո հակաբակտերիալ քսուքով տամպոնի տեղադրումն է ուղիղ աղիի մեջ, չնայած, դա ևս չեք զգա, քանի որ դեռևս նախքան պրոցեդուրան ցավազրկող գել է լցվում ուղիղ աղիի մեջ:
— Լավ, — Վիկտոր Պետրովիչը, որոշակի դժկամությամբ, համաձայնում է իմ փաստարկներին, — անու՛մ ենք: Ե՞րբ:
— Ասացե՛ք ինձ, Դուք այս պահին որևէ դեղ ընդունու՞մ եք, — տալիս եմ ամենակարևոր հարցերից մեկը, — Ասպիրին, վարֆարին, կարդիո-մագնիլ…
— Ո՛չ, ոչինչ չեմ ընդունում: Բացարձակապես ոչ մի հաբ:
— Այդ դեպքում կարելի է սկսել հենց վաղը չէ մյուս օրը:
— Լավ: Ես ի՞նչ պետք է անեմ:
— Դուք պետք է մի փոքր նախապատրաստվեք: Շագանակագեղձի բիոպսիային նախորդ օրը՝ երեկոյան, մաքրող հոգնա արեք: Առավոտյան աշխատեք ոչինչ չուտել, կարող եք միայն խմել: Կարելի է պտղահյութ, քաղցր թեյ: Հակաբորբոքային սկսեք խմել մանիպուլյացիայի նախորդ օրը՝ երեկոյան:
— Իսկ ինչպիսի՞ք են կողմնակի ազդեցությունները:
— Հնարավոր է՝ մեզի մեջ աննշան քանակությամբ արյուն երևա: Մանիպուլյացիայից հետո Դուք մոտ երկու ժամ գտնվելու եք ստացիոնարում՝ հսկողության տակ, որպեսզի մենք կարողանանք հսկողության տակ պահել ուղիղ աղիում դրված տամպոնի վրա առկա արյան քանակը: