Միզապարկի քարեր
Միզապարկի քարերը միզաքարային հիվանդության դրսևորումներից են. ամենաբազմազան պատճառներով միզապարկում հայտնվում են քարեր: Դրանք կարող են այնտեղ ընկնել երիկամից և միզածորանից, ինչպես նաև՝ ձևավորվել հենց միզապարկում:
Միզապարկի քարերը միզաքարային հիվանդության դրսևորումներից են. ամենաբազմազան պատճառներով միզապարկում հայտնվում են քարեր: Դրանք կարող են այնտեղ ընկնել երիկամից և միզածորանից, ինչպես նաև՝ ձևավորվել հենց միզապարկում:
«Մեզի շիթն ընդհատվող է, մեծ ցանկության դեպքում հանկարծակի այն դադարում է», «Գիշերվա ընթացքում անընդհատ զուգարան եմ գնում, սակայն ամեն անգամ մեզը շատ քիչ է», «Արդեն խելագարվում եմ միզելու անդադար ցանկությունից», «Միզապարկս մշտապես բորբոքվում է»… Այս ամենը հատված է իմ հիվանդների գանգատներից, որոնց միզապարկում այս կամ այն պատճառով քարեր են ձևավորվել: Նրանցից մեկի մոտ դրանք ավազի տեսքով թափվել են երիկամներից և այնուհետև խոշորացել, մյուսի մոտ դրանք ձևավորվել են հենց միզապարկում՝ մեզի շիթի խանգարման արդյունքում:
Բոլոր դեպքերում առաջանում է քարերի հեռացման հարցը. դրանք ինքնին բորբոքում են առաջացնում, վնասում միզապարկի լորձաթաղանթը, իսկ տղամարդկանց մոտ առաջացնում շագանակագեղձի բորբոքում:
Նման իրավիճակում ուրոլոգի հիմնական խնդիրն է ոչ միայն քարերի հեռացումը, այլև դրանց առաջացման պատճառի վերացումը՝ լինի դա շագանակագեղձի ադենոմա, միզուկի ստրիկտուրա, թե միզաքարային հիվանդություն: Հակառակ դեպքում առաջանում է հիվանդության կրկնության մեծ հավանականություն:
Արդեն ավելի քան 14 տարի է, ինչ զբաղվում եմ միզաքարային հիվանդության բուժմամբ և ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ միզապարկի քարերի բազմաբնույթ ախտանիշերի: Երբեմն քարն անշարժ է և չկա վարակ, համապատասխանաբար, չկա որևէ ախտանիշ: Որպես կանոն՝ քարերը հայտնաբերվում են պատահաբար՝ ուլտրաձայնային հետազոտությն արդյունքում:
Այլ դեպքերում քարերի առկայությունը առաջացնում է մշտական տանջալի ցավեր որովայնի ստորին հատվածում, մեզի մեջ՝ մշտապես արյուն և թարախ, միզելու ցանկության կեղծ տագնապ և մեզի ընդհատվող շիթ: Քարը պարզապես փակում է միզուկը՝ խցանի պես: Վատթարագույն դեպքն է՝ սուր միզականգը. այն միշտ պատճառ է հանդիսանում Շտապ օգնության կանչի և շտապ վիրահատության համար:
Գոյություն ունի միզապարկում քարերի ձևավորման մի քանի պատճառ
Թվում է՝ ախտորոշման էությունը պարզ է. անհրաժեշտ է հայտնաբերել քարերը: Սակայն ոչ պակաս կարևոր է բացահայտել դրանց ձևավորման պատճառը և հիվանդին լիարժեք բուժում առաջարկել. օրինակ, եթե վերջինիս մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի ադենոմա, ապա մենք հեռացնում ենք ինչպես քարերը, այնպես էլ ադենոման՝ այդպիսով բացառելով քարերի կրկնակի առաջացման հավանականությունը:
Քարերն առավել հաճախ հայտնաբերվում են հենց ուլտրաձայնային հետազոտության արդյունքում: Մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել կոնկրեմենտները և տեսնել դրանց չափերը:
Մեր կողմից պարտադիր կերպով իրականացվում է նաև երիկամների և շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն՝ քարագոյացման պատճառները բացահայտելու նպատակով:
Մեթոդի էությունը հետևյալն է. հիվանդը միզում է հատուկ տարայի մեջ, իսկ համակարգիչը գնահատում է մեզի հոսքի արագությունը, ինչպես նաև ծավալը, ինչը հնարավորություն է տալիս նկարագրել միզման խանգարման բնույթը:
Հետազոտության ռենտգենյան մեթոդ, որն առավել ճշգրիտ կերպով է նկարագրում ինչպես քարերի քանակությունը, այնպես էլ դրանց չափերը: Համաձայն վերջին ուղեցույցերի՝ սովորական ուրոգրաֆիան փոխարինվում է փոքր կոնքի օրգանների համակարգչային տոմոգրաֆիայով:
Մեզի պարզ անալիզը թույլ է տալիս գնահատել լեյկոցիտների, այսինքն՝ բորբոքային տարրերի առկայությունը, ինչպես նաև՝ միզային համակարգում առկա թաքնված խանգարումները:
Ստանդարտ անալիզ, որը հնարավորություն է ընձեռում բացառել հիվանդությունների մի ողջ շարք: Դրանց շարքում կարևոր տեղ է զբաղեցնում բորբոքային ռեակցիան:
Հնարավորություն է ընձեռում հայտնաբերել մանրէների տեսակը և դրանց զգայունությունը անտիբիոտիկների հանդեպ՝ ճիշտ դեղամիջոցներ նշանակելու նպատակով:
Վաղուց ի վեր անցյալ են դարձել «կտրվածքները, որոնք իրականացվում էին միզաքարային հիվանդությամբ տառապողների մոտ»: Ներկայումս մեր արսենալում արդեն ունենք վիրահատության առնվազն երեք տեսակ.
Միզապարկի քարերի հեռացումն իրականացվում է 1,5-2 սանտիմետրանոց փոքր անցքի միջով: Սույն վիրահատությունը նշանակվում է մեծ կամ բազմաթիվ քարերի առկայության դեպքում: Եթե քարը չափազանց մեծ է, ապա հատուկ գործիքի միջոցով մենք այն փշրում ենք՝ վերածելով 1-1,5 սանտիմետրանոց բեկորների:
Այս վիրահատությունն իրականացվում է առանց կտրվածքի՝ միզուկի միջով՝ էնդոսկոպի օգնությամբ: Քարերը լազերի կամ ուլտրաձայնի միջոցով հասցվում են «փոշիացման աստիճան» և հատուկ գործիքի միջոցով հեռացվում միզապարկից:
Մի շարք դեպքերում միզուկի միջով միզապարկ թափանցելու հնարավորությունը լինում է հակացուցված կամ անհնարին, ասենք, օրինակ, միզուկի ստրիկտուրայի դեպքում: Նման իրավիճակում իրականացվում է միզապարկի պունկցիա՝ ցայլքի վերևի մասում, այնուհետև 5 միլիմետրանոց անցքի միջով ներս է մտցվում էնդոսկոպը, և քարերը փշրվում են լազերի միջոցով:
Պրոֆեսիոնալ մոտեցում. միզապարկի քարերի առաջացման պատճառների և դրանցից բխող բարդությունների ժամանակակից ախտորոշում:
Թիմ. էնդոուրոլոգիական մասնագիտացված խումբ:
Մասնագետների կոնսիլիում. ուրոլոգ, սրտաբան և անեսթեզիոլոգ՝ Ձեր իսկ անվտանգության համար:
Սարքավորումներ. «Karl Storz» մակնիշի ժամանակակից սարքավորումներով հագեցած Էնդոուրոլոգիական վիրահատարան
Հարմարավետություն. ընդունարանում հերթերի բացակայություն և պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում:
Անվտանգություն. ՈՒԵԱ և ՈՒԱԱ պրոֆեսիոնալ ասոցիացիաների կողմից խորհուրդ տրվող մեթոդների կիրառում:
Արդյունք. միզապարկի քարերի և դրանց առաջացման պատճառների վերացում:
Նաև՝ ախտորոշման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:
- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- «Karl Storz» մակնիշի ժամանակակից էնդոսկոպի կիրառումն իմ հիվանդների համար երաշխավորում է լազերային միջամտության հաջող արդյունք
- Էնդոուրոլոգիայի ոլորտում Ավստրիայում և Իտալիայում անցած վերապատրաստումները, ինչպես նաև միզաքարային հիվանդության բուժման հարցում ունեցած մեծ փորձը երաշխավորում են բարդությունների բացակայությունը:
- Մենք չենք ուղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:
Եթե Ձեզ անհրաժեշտ է միզապարի քարերի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կկատարենք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք վիրահատությունը Ձեր ժամանման հաջորդ օրը: Իսկ 2 օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն: