Շագանակագեղձի ադենոմայի ստադիաները
Բուժվու՞մ է արդյոք շագանակագեղձի ադենոման: Շագանակագեղձի ադենոմայի ժամանակակից բուժումը կախված է հիվանդության ստադիան ճիշտ որոշելու հանգամանքից: Մտածե՛ք ինքներդ. շագանակագեղձի ադենոմայի առաջին ստադիայի դեպքում հնարավոր է դեղորայքային բուժում՝ այն դեպքում, երբ երկրորդ և երրորդ ստադիաները պահանջում են արդեն վիրաբուժական մոտեցում:
Շագանակագեղձի ադենոմայի աստիճանները
Ինչպես ցանկացած քրոնիկ հիվանդություն, ադենոման ևս զարգանում է դանդաղ, ասես գաղտնի՝ հանգեցնելով բարդությունների: Մեծ մասամբ հենց շագանակագեղձի ադենոմայի բարդությունների պատճառով է, որ տղամարդիկ դիմում են մեզ:
Շագանակագեղձի ադենոմայի 1-ին աստիճանը բնութագրվում է միզման աննշան խանգարումներով՝ մեզի թույլ շիթ, միզելու հաճախ ցանկություն, գիշերամիզություն:
Շագանակագեղձի ադենոմայի 2-րդ աստիճանն արդեն բնութագրվում է բարդություններով՝ միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում, այսինքն՝ միզուկը կտրուկ նեղացել է, այնպիսի զգացում է, որ միզապարկն ամբողջությամբ չի դատարկվել, հաճախամիզություն՝ փոքր քանակությամբ մեզով, ակամա միզարձակում: Վատագույն երկու բարդությունը՝ սուր միզականգը և երիկամային քրոնիկ անբավարարության սկիզբը, հանդիպում են շագանակագեղձի ադենոմայի արդեն իսկ երկրորդ ստադիայի դեպքում:
Ինչո՞վ է վտանգավոր շագանակագեղձի ադենոման տղամարդկանց համար
Ամենամեծ վտանգը ենթադրում է շագանակագեղձի ադենոմայի 3-րդ աստիճանը. միզապարկի պատը կտրուկ բարակում է, և գրեթե կորում է կրճատվելու հատկությունը: Տուժում են երիկամները. չէ՞ որ եթե մեզը նորմալ չի դուրս գալիս, ապա լայնանում են միզածորանները, և երիկամի բարձր ճնշումն ուղղակի կործանում է երիկամը:
Ադենոմայի 3-րդ ստադիայի դեպքում պղտոր մեզի առկայությունը կապված է հիվանդությանը զուգահեռ վարակների առաջացմամբ. կանգային մեզի մեջ մանրէներն ակտիվորեն զարգանում են՝ վնասելով ոչ միայն միզապարկն ու շագանակագեղձը, այլև՝ երիկամները. առաջանում է քրոնիկ պիելոնեֆրիտ:
Հաճախ մեզի մեջ լինում է արյուն, սակայն դա դեռևս ամբողջը չէ. այս ստադիայում հաճախ են հանդիպում նաև սուր միզականգեր, ինչի արդյունքում տեղադրվում է ցիստոստոմա՝ որովայնի պատի միջով միզապարկում տեղադրվող դրենաժային խողովակ:
Կարո՞ղ է արդյոք շագանակագեղձի ադենոման ստադիաներից որևէ մեկում վերաճել քաղցկեղի
...Եվ այսպես, որքա՞ն հաճախ է շագանակագեղձի ադենոման վերածվում քաղցկեղի. հիվանդների կողմից ամենից հաճախ տրվող հարցը: Ապացուցված է, որ շագանակագեղձի քաղցկեղը շագանակագեղձի ադենոմայի ստադիա կամ աստիճան չէ. դրանք տարբեր հիվանդություններ են: Մինչդեռ, այս երկու հիվանդությունները միանգամայն կարող են հանդիպել միաժամանակ և զարգանալ զուգահեռ: Այդ իսկ պատճառով շագանակագեղձի ադենոմայի դեպքում մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում PSA (ՊՍՀ)-ի բարձրացմանը և, հետևելով Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներին, ճշտում ենք ախտորոշումը՝ իրականացնելով շագանակագեղձի բիոպսիա:
Շագանակագեղձի ադենոմա և շագանակագեղձի քաղցկեղ. այս հիվանդությունների տարբերությունն ահռելի է, սակայն դրանք կարող են զարգանալ զուգահեռաբար՝ բարդացնելով բուժումը
-Վարպե՛տ, ո՞րն է Ձեր երազանքը:
-Գոնե մեկ անգամ քունս նորմալ առնել և մի լավ միզել…
1-ին ստադիայի շագանակագեղձի ադենոմա. նկարագրություն և բուժում
Ադենոմայի նախնական ստադիան երիտասարդ տղամարդկանց ամենամեծ խնդիրների մեկն է: Ցավը նրանում է, որ հաճախամիզության, գիշերվա ընթացքում հաճախ միզելու ցանկության, հաճախ, մեզի թույլ շիթի մասին գանգատները վերագրվում են քրոնիկ պրոստատիտին: Եվ ահա այստեղ սկսվում է՝ շագանակագեղձի մերսման կուրսեր, բուսական դեղամիջոցներ, զանազան ֆիզիոթերապևտիկ կուրսեր… Այդ ամենը շարունակվում է մի քանի տարի, և այդ ամենի վրա ծախսվում են հսկայական գումարներ. «քրոնիկ պրոստատիտ» անվանումն ինքնին ենթադրում է քրոնիկ բուժում, այսինքն՝ յուրաքանչյուր 6 ամիս տղամարդը, ասես նախապես պայմանավորված, հայտնվում է ֆիզիոթերապևտի աշխատասենյակում:
Ինչու՞ է դա այդպես: Այն պարզ պատճառով, որ չի վերացվում նույն «քրոնիկ պրոստատիտ»-ի պատճառը, քանի որ վերոհիշյալ բոլոր մեթոդները չեն հանդիսանում հիվանդության նախնական ստադիայի բուժում:
Անհրաժեշտ է իմանալ և հասկանալ, որ եթե շագանակագեղձում առաջացել է ադենոմայի հանգույց, ապա այն սկսելու է սեղմել օրգանը և փակել արտադրվող հյութիհոսքը: Նման իրավիճակում ոչ մի «հրաշագործ սարք» ի վիճակի չէ ամբողջությամբ վերացնել այդ, այսպես կոչված, «քրոնիկ պրոստատիտը»:
Այդ իսկ պատճառով վերոհիշյալ ախտանիշերն ի հայտ գալիս պահանջվում է դիմել շագանակագեղձի ադենոմայի ախտորոշման մեթոդների, քանի որ շագանակագեղձի ադենոմայի 1-ին ստադիայի որակյալ բուժումը թույլ է տալիս խուսափել… «քրոնիկ պրոստատիտի» հետ կապված բարդություններից և խնդիրներից:
-Կտրում են մեծ ճանապարհների վրա: Մենք վիրահատում ենք:
Եվ հաճախ՝ առանց նշտարի»
Շագանակագեղձի ադենոմայի 2-րդ ստադիա տղամարդկանց մոտ. վիրահատություն
2-րդ ստադիայի շագանակագեղձի ադենոման արդեն հիվանդության բարդացած դրսևորումն է: Այս աստիճանին հաջորդող մյուս ասպեկտները տղամարդու կյանքն ուղղակիորոն դժոխքի են վերածում:
Գիշերվա ընթացքում զուգարան գնալու պահանջի պատճառով քնի խանգարումները ոչ միայն սովորական անհարմարություն են, այլև՝ տղամարդու համար մշտական, անդադար սթրեսի գործոն: Այդ քրոնիկ հոգնածությունը և մշտական նյարդային վիճակը՝ պոռթկումներով, պարզապես խաթարում է աշխատունակությունը և ազդում ընտանեկան փոխհարաբերությունների վրա:
Միզելու ընթացքում ուժ գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի մեզի շիթը կարողանա հաղթահարել խոչըդոտները, հանգեցնում է աճուկային ճողվածքների առաջացմանը. իսկ դա արդեն պահանջում է կարգավորում՝ վիրահատության միջոցով:
Մնացորդային մեզով պայմանավորված՝ մեզի ակամա կաթիլային արտազատումը, որն արդեն իսկ ի հայտ է գալիս շագանակագեղձի ադենոմայի 2-3 աստիճաններից, կտրուկ վատթարացնում է կյանքի որակը՝ մեզի՝ դրան հաջորդող տհաճ հոտի պատճառով:
Սուր միզականգն այն իրավիճակն է, երբ տղամարդն ուժ է գործադրում, սակայն նրան չի հաջողվում իրենից դուրս մղել մեզը, ինչն ուղեկցվում է անտանելի ցավերով և միզելու սարսափելի ցանկությամբ: Դա հանդիսանում է հոսպիտալացման և որովայնի միջով միզապարկում խողովակի տեղադրման պատճառ:
Շագանակագեղձի ադենոմայի 2-րդ աստիճանն այդ իսկ պատճառով հանդիսանում է վիրահատության նշանակման պատճառ. չափազանց մեծ է բարդությունների ռիսկը:
Շագանակագեղձի ադենոմայի 2-րդ և 3-րդ աստիճաններով պայմանավորված ադենոմայի բարդությունների և ժամանակակից վիրահատությունների ռիսկերի համեմատությունը միանշանակ խոսում են վիրահատական միջամտության օգտին:
Մտածե՛ք ինքներդ. ժամանակակից վիրահատական բուժումը շագանակագեղձի ադենոմայի երկրորդ աստիճանի դեպքում ենթադրում է էնդոսկոպիկ միջամտություն՝ առանց կտրվածքների, առանց արյունահոսության ռիսկի կամ երկարատև հոսպիտալացման:
Մենք մեր հիվանդներին առաջարկում ենք մինի-ինվազիվ վիրաբուժության ողջ փաթեթը. շագանակագեղձի ՏՈՒՌ՝ բիպոլյար և պլազմային, պլազմային վապորիզացիա և լազերային էնուկլեացիա:
Հիվանդության 2-րդ ստադիայի դեպքում վիրահատության մեթոդի ընտրությունը կախված է ոչ միայն հիվանդության աստիճանից, այլև գոյացության չափից և ուղեկցող հիվանդություններից: Հիմնվելով լիարժեք ախտորոշման տվյալների վրա՝ մենք յուրաքանչյուր հիվանդի առաջարկում ենք հենց իրեն առավել հարմար վիրահատության մեթոդը:
շարունակել վիճել և անել այնպես, ինչպես ես ասացի:
Կամ անել այնպես, ինչպես ես ասացի»:
Դոկտոր Հաուս
Շագանակագեղձի ադենոմայի 3-րդ ստադիա. բուժում և կանխատեսում
3-րդ աստիճանի դեպքում «տղամարդկանց» հիվանդությունը բնութագրվում է մնացորդային մեզի մեծ ծավալներով, միզապարկի պատի թուլացմամբ և դրա ատրոֆիայով, միզածորանների լայնացմամբ և երիկամների ֆունկցիայի խանգարմամբ:
Ի՞նչ են նշանակում այս տողերը: Ասենք՝ առկա է մնացորդային մեզ, ասենք՝ բարակել է միզապարկի պատը, և լայնացել են միզածորանները… ինչո՞վ է դա վտանգավոր:
Շագանակագեղձի ադենոմայի 3-րդ ստադիան չբուժելու դեպքում կանխատեսումը ծայրահեղ լուրջ է. երիկամային անբավարարության զարգացումը միանգամայն կարող է հանգեցնել մահվան:
Մնացորդային մեզի առկայությունը ենթադրում է գրեթե 100 տոկոսանոց ռիսկ՝ վարակների առաջացման առումով. միզականգի դեպքում մանրէները պարզապես դուրս չեն գալիս մեզի միջոցով: Միզապարկում մեծ ճնշումը խանգարում է երիկամից մեզի դուրս բերմանը. նախ լայնանում են միզածորանները, համապատասխանաբար՝ բարձրանում է երիկամներում մեզի ճնշումը, ինչը կտրուկ ձևով խանգարում է երիկամների ֆունկցիան:
Երիկամային քրոնիկ անբավարարությունը, այսինքն՝ երիկամների կողմից արյունը թույներից մաքրելու ունակության կորուստը ծայրահեղ վտանգավոր բարդություն է: Այդ իսկ պատճառով, ադենոմայի դեպքում երիկամներից մեզի արտահոսքի խանգարումը հանդիսանում է վիրահատական միջամտության պատճառ:
-Կախված է այն բանից՝ ինչ նկատի ունեք՝ «լավ» ասելով:
Բազկաթոռներն այստեղ հարմարավետ են:.
Դոկտոր Հաուս
Հանդիսանալով էնդոուրոլոգիայի գծով մասնագիտացված կենտրոն՝ մենք մեր հիվանդներին ենք առաջարկում շագանակագեղձի ադենոմայի բոլոր ստադիաների ժամանակակից և անվտանգ վիրահատական բուժման ողջ սպեկտրը:
Սարքավորումների տեսանկյունից հագեցվածությունը և մեր փորձը թույլ է տալիս միջամտություններ իրականացնել նույնիսկ բարդությունների դեպքում: Շագանակագեղձի բիպոլյար ՏՈՒՌ, լազերային էնուկլեացիա և պլազմային վապորիզացիա, ինչպես նաև լապարոսկոպիկ վիրահատություններ:
Անեսթեզիոլոգների փորձառու թիմը հնարավորություն է ընձեռում միջամտություններ իրականացնել այն դեպքերում, երբ սովորական հիվանդանոցներում մերժում են շագանակագեղձի ադենոմայի բուժումը ուղեկցող հիվանդությունների կամ տարիքի պատճառով:
Մեր բազկաթոռները ևս շատ հարմարավետ են:-)
Եթե Ձեզ անհրաժեշտ է շագանակագեղձի ադենոմայի բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և, անհրաժեշտության դեպքում, կիրականացնենք համապատասխան վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում: