Շագանակագեղձի ադենոմա
Շագանակագեղձի ադենոմայի ախտանիշերը և հետևանքները տղամարդկանց մոտ
Շագանակագեղձի ադենոման տղամարդկանց հիվանդություն է, որը հանգեցնում է միզելու գործընթացի խախտումների՝ շագանակագեղձում առաջացած բարորակ գոյացության պատճառով: Այս հոդվածում ներկայացնում եմ այդ հիվանդության պատճառով առաջացած խնդիրները և դրա բուժման ժամանակակից մեթոդը՝ շագանակագեղձի ադենոմայի պլազմային վապորիզացիան:
Շագանակագեղձի ադենոմա
Յուրահատկությունը. սա այն հիվանդությունն է, որն ստիպում է տղամարդուն գիշերվա ընթացքում բազմաթիվ անգամներ զուգարան գնալ և տեսնել, թե ինչպես է մեզի շիթը գնալով ավելի և ավելի թուլանում: Ավելին, մի ոչ այնքան գեղեցիկ օր մեզն առհասարակ դադարում է դուրս գալ. առաջանում է սուր անմիզություն: Իսկ դա նշանակում է՝ տանջալի ցավեր, միզելու ինտենսիվ, ակայն ապարդյուն ցանկություն, «Շտապ օգնության» կանչ. դեպքերի մեծ մասն ավարտվում է որովայնից դուրս եկող «խողովակի» տեղադրմամբ…
Շագանակագեղձի ադենոմայի վիրահատություն
Ավաղ, հաճախ միայն վիրահատությունն է, որ ազատում է հիվանդին դժվարամիզությունից և գիշերային ծանր անքնությունից:
Շագանակագեղձի պլազմային վապորիզացիա
- Իրականացվում է առանց կտրվածքի՝ ներմիզուկային ձևով:
- Գերազանցում է շագանակագեղձի ադենոմայի լազերային վիրահատությանը անվտանգությամբ և արդյունավետությամբ:
- Անվտանգ է սրտի համար:
- Հիվանդը հոսպիտալացվում է ընդամենը 3-4 օրօվ:
"Բժի՛շկ, մեզի շիթը թու՜յլ-թու՜յլ է", "Գիշերվա ընթացքում մշտապես արթնանում եմ, որպեսզի զուգարան գնամ", "Ուժ եմ գործադրում, որպեսզի կարողանամ միզել, սակայն միևնույն է՝ միզապարկս այնպես էլ ամբողջությամբ չի դատարկվում", "Արդեն հոգնել եմ այդ դեղահաբերը խմելուց՝ մեկ գլխապտույտ եմ ունենում, մեկ ճնշումս է իջնում, իսկ կնոջս մոտենալու անգամ փորձն անիմաստ է՝ էրեկցիա չկա":
Այս ամենը հատված է իմ հիվանդների տիպիկ գանգատներից: Նրանցից յուրաքանչյուրի գլխում հնչում է միևնույն ենթատեքստով միտքը՝ ահա և եկավ ծերությունը: Նրանցից յուրաքանչյուրը հոգնել է գիշերվա ընթացքում միզելու նպատակով 5-6 անգամ վեր կենալուց, ցերեկը գործնական հանդիպումը նյարդայնացած ընդհատելուց և զուգարան փնտրելուց, "շուտով միզանցքս վերջնականապես կփակվի" մտքի պատճառով մշտական սարսափի պայմաններում ապրելուց և ահա՝ սուր անմիզություն: Հիվանդության ստադիաների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել՝ ընթերցելով «Շագանակագեղձի ադենոմայի ստադիաները» հոդվածը:

Ամենասարսափելին այն է, որ պարբերաբար ինձ են դիմում հիվանդներ՝ ցիստոստոմայով՝ որովայնից դուրս եկող խողովակով, որից դուրս է գալիս մեզը: Հիվանդների զգալի մասն արդեն տարել են աճուկային ճողվածքի վիրահատություն (ճողվածքն առաջացել էր մշտապես ուժ գործադրելու արդյունքում), իսկ ոմանք դեղահաբեր օգտագործելու արդյունքում ունենում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ գլխապտույտներ, զարկերակային ճնշման անկում, երբեմն նույնիսկ ուշագնացություններ: Դժբախտաբար ադենոմայի դեղորայքային բուժման դեպքում ստիպված չենք լինում խոսել էրեկցիայի մասին: Վատթարագույն դեպքում այդ բոլոր ախտանիշերի ետևում թաքնված է լինում շագանակագեղձի քաղցկեղ:
Շագանակագեղձի ադենոման շագանակագեղձի հյուսվածքի ներաճումն է, որը հանգեցնում է շագանակագեղձի չափերի մեծացմանը և մեզի հոսքի խանգարումների:
Համարվում է, որ շագանակագեղձի ադենոման ուռուցք չէ, այդ իսկ պատճառով այն անվանում են շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա:
Պրոֆեսոր Պիտել Ա.Յա.
Եկե՛ք մտածենք՝ ինչ է կատարվում միզային համակարգում շագանակագեղձի հյուսվածքի ներաճման դեպքում: Միզուկի տրամագծի նվազումը հանգեցնում է այն բանին, որ միզապարկը ստիպված է լինում կրճատվել ավելի ուժեղ:
Բավականին կարճ ժամանակ անց դա դառնում է անհնարին, և միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում նույնիսկ մեծ ուժ գործադրելու դեպքում: Ահա թե ինչու է տղամարդը ստիպված հաճախ գնում զուգարան. միզապարկում պարզապես տեղ չի լինում մեզի համար:
Այնուհետև տեղի է ունենում հետևյալը. միզականգը հանգեցնում է միզապարկում քարերի առաջացմանը, ինչին գումարվում են ինֆեկցիաները, ինչպես նաև՝ ընդհանուր ինքնազգացողության վատթարացմանը, իսկ վերջում՝ մեզի հոսքի խախտումներն ուղղակիորեն խաթարում են երիկամների աշխատանքը: Ավաղ, տվյալ հիվանդության դեպքում երիկամային քրոնիկ անբավարարությունը բացարձակապես հազվագյուտ երևույթ չէ:
Շագանակագեղձի ադենոմայի ծայրահեղ դրսևորումն է միզուկի անցքի լիակատար փակման արդյունքում առաջացած սուր միզականգը: Ընդ որում, միզելու անհագ ցանկությունը և տանջալի ցավը ստիպում են տղամարդուն ուժ գործադրել, սակայն… ապարդյուն: Այդ իրավիճակում կարող է օգնել միմիայն շտապ հոսպիտալացումը և միզապարկում խողովակի տեղադրումը՝ էպիցիստոստոմիան:
«Այդպիսով, շագանակագեղձի ադենոման ոչ միայն դժվարացնում է միզելու գործընթացը, այլև հանգեցնում է երիկամային անբավարարության»

…- Գրեթե ամեն ինչի հասել էի կյանքում. երեխաներին ապահովել էի բարձրագույն կրթություն, հաջող աշխատանք, բնակարան, ամառանոց, մեքենա… Բայց ինչի՞ս է պետք այդ ամենը… եթե չեմ կարողանում նորմալ քնել, գիշերները ստիպված եմ լինում 3-4 անգամ վեր կենալ: Կինս ամեն անգամ վեր է թռչում տեղից… Տղամարդը, որն ինձ մոտ ընդունելության էր եկել, 57 տարեկան էր: Սակայն նրան նայելիս թվում էր՝ ամենապակասը 70 տարեկան էր. աչքերի կողքերի մուգ մաշկը և անքնությունից թոշնած դեմքը կարող են ծերացնել յուրաքանչյուրին:
- Մեզի շիթը թու՞յլ է, - հարցնում եմ ես:
- Այո: Իսկ վերջում կաթիլներն եմ թափ տալիս: Սակայն միևնույն է, ունեմ այնպիսի զգացում, ասես մինչև վերջ չեմ միզել...
- Եվ երկա՞ր ժամանակ է, ինչ դա սկսվել է Ձեզ մոտ:
- Մոտ 5 տարի:
- Պարզ է: Գնանք՝ ուլտրաձայնային հետազոտություն անելու:
... - Ադենոմայի ծավալը մոտ 75մլ էր: Մնացորդային մեզը՝ ավելի քան 100մլ: Միզելու տիպը օբստրուկտիվ էր՝ մեզի շիթի 4,8մլ/վ առավելագույն արագությամբ..., - մտահոգված՝ նայում եմ հիվանդին, - ավաղ, դեղորայքը թերևս ոչնչով չօգնի: Այստեղ միակ լուծումը վիրահատական միջամտությունն է:
- Ի՞նչ դեղեր, բժի՛շկ, - մրթմրթում է հիվանդը, - Ես արդեն դրանք բոլորը փորձել եմ: Դրանց մի մասից գլխապտույտներ եմ ունենում, մյուս մասից՝ իմպոտենցիա: Գուցե ավելի ռադիկա՞լ մի բան անենք...
Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշումը
Ներկայումս բարձր տեխնոլոգիաներով և ժամանակակից սարքավորումներով հագեցած մեր կլինիկայում շագանակագեղձի հիվանդությունների ախտորոշման համար անհրաժեշտ է մոտ 20 րոպե:
Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշման մեթոդները
Ուլտրաձայնային կամ տրանսռեկտալ ուլտրաձայնային հետազոտությունները թույլ են տալիս ճշգրիտ կերպով գնահատել շագանակագեղձի ծավալը: Նորմայում շագանակագեղձի ծավալը կազմում է առավելագույնը 20մլ: Դժբախտաբար, շատ հաճախ ենք հանդիպում ավելի քան 100սմ3 ծավալ ունեցող ադենոմաների: Շագանակագեղձի ծավալն ունի որոշիչ դերակատարում վիրահատության տեսակը որոշելու հարցում:
Եվս մեկ պարամետր է հանդիսանում մնացորդային մեզի ծավալը: Վերջինիս՝ 50մլ-ն գերազանցող ծավալը վկայում է միզապարկի կրճատման ֆունկցիայի խախտման մասին: Այդ դեպքում, ցավոք սրտի, թերապևտիկ բուժումը սովորաբար դատապարտված է անհաջողության. խորհուրդ է տրվում դիմել վիրահատության:
Ուրոֆլոումետրիան թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տվյալներ ֆունկցիոնալ խանգարումների վերաբերյալ: Այս հետազոտության էությունը կայանում է նրանում, որ հիվանդը միզում է հատուկ տարայի մեջ, իսկ համակարգիչը գնահատում է մի շարք պարամետրեր. միզելու արագությունը և տեսակը, գործադրվող ուժը և այլն:
Մեզի ընդհանուր անալիզը թույլ է տալիս գնահատել մի շարք պարամետրեր, օրինակ, միզային համակարգում լեյկոցիտների առկայությունը, և հետվիրահատական շրջանում ապահովագրել հիվանդին հիվանդին սուր բորբոքումից:
Արյան PSA (Պրոստատ-սպեցիֆիկ հակածին)-ի անալիզը թույլ է տալիս բացառել շագանակագեղձի քաղցկեղը, որը հաճախ թաքնված է լինում միզարտադրության խախտումների ախտանիշերի ետևում:
Շագանակագեղձի՝ ուղիղ աղիքի միջով իրականացվող մատով հետազոտությունը համարվում է հետազոտության “ոսկե ստանդարտ” և հնարավորություն է ընձեռում բացառել շագանակագեղձի քաղցկեղը և գնահատել բազմաթիվ պարամետրեր:
Շագանակագեղձի ադենոմայի բուժումը տղամարդկանց մոտ
Բուժման ժամանակակից մոտեցումը ներառում է ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական մեթոդներ:
Ադենոմայի բուժումն առանց վիրահատական միջամտության ենթադրում է երկու տիպի դեղամիջոցի նշանակում՝ միզապարկի վզիկը թուլացնող՝ այդպիսով, հիվանդին ավելի լավ միզելու հնարավորություն տվող, և շագանակագեղձի ծավալը փոքրացնող դեղամիջոցներ:
Ախտորոշման վերոհիշյալ մեթոդները թույլ են տալիս ճշգրիտ կերպով կանխատեսել թերապիայի արդյունավետության աստիճանը: Անհրաժեշտ է չմոռանալ, որ շատ հաճախ թերապևտիկ բուժումը նշանակվում է կյանքի ողջ ընթացքում: Ավաղ, ինչպես մեր սեփական, այնպես էլ մեր արտասահմանյան գործընկերների փորձը և բազմաթիվ ասոցիացիաների ուղեցույցերը վկայում են այն մասին, որ գոյություն ունեցող բոլոր դեղամիջոցների արդյունքը մշտական չէ, իսկ հիվանդների մեծ մասի մոտ լինում են տարբեր աստիճանի արտահայտվածության կողմնակի ազդեցություններ:
Պրոֆեսոր Գաբոր
Շագանակագեղձի ադենոմայի հեռացման վիրահատություններ
Ներկայումս շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունների մեծ մասն իրականացվում է էնդոսկոպիկ եղանակով՝ առանց կտրվածքների՝ միզուկի միջով: Եվ եթե նախկինում բժշկի զինանոցում կային միայն շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա կամ բաց վիրահատություն, ապա ներկայումս կարող ենք մեր հիվանդներին առաջարկել շագանակագեղձի ադենոմայի պլազմային վապորիզացիա: Իր բարձր արդյունավետության և անվտանգության շնորհիվ այս մեթոդը լայն կիրառում է գտել եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում:
Շագանակագեղձի ադենոմայի պլազմայի՞ն, թե լազերով վապորիզացիա
- Ըստ Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի տվյալների՝ պլազմային վապորիզացիան գերազանցում է մյուս բոլոր վիրահատություններն իր արդյունավետությամբ, անվտանգությամբ և կողմնակի ազդեցությունների բացակայությամբ:
- Պլազմային վապորիզացիան գերազանցում է շագանակագեղձի ադենոմայի լազերային վիրահատությունը. ունենում ենք ավելի քիչ քանակությամբ արյունահոսություն, իսկ հետվիրահատական շրջանում գրեթե չի հանդիպում միզուկի նեղացում կամ անմիզապահություն:
- Պլազմային վապորիզացիան կիրառվում է նույնիսկ մեծ ադենոմաների, ինչպես նաև սրտի հիվանդություններով տառապող հիվանդների մոտ:
Ադենոմայի պլազմային վապորիզացիայի առավելությունները
Պլազմային վապորիզացիան գերազանցում է նույնիսկ շագանակագեղձի ադենոմայի լազերային վիրահատությունը, քանի որ այն թույլ է տալիս հեռացնել փոփոխված ողջ հյուսվածքը՝ առանց երկար հետվիրահատական վերականգնման: Հաճախ լազերային վիրահատությունից հետո հիվանդների մոտ երկար ժամանակ շարունակվում են ցավերը և հաճախամիզությունը, քանի որ լազերը հյուսվածքը գոլորշիացնում է ոչ նույնքան խորությամբ, որքան պլազման:
Պլազմային վապորիզացիան կամ շագանակագեղձի գոլորշիացումն իրականացվում է միզուկի միջով՝ առանց կտրվածքների: Այդ իսկ պատճառով շատերն են դիմում այդ մեթոդին, նույնիսկ շագանակագեղձի մեծ չափերի դեպքում: Պլազմային վապորիզացիայի առկայությունը թույլ է տալիս ծանր խոռոչային վիրահատությունը վերածել առանց արյունահոսության էնդոսկոպիկ միջամտության:
Պլազմային վապորիզացիայի ժամանակ կիրառվում է ֆիզիոլոգիական լուծույթ, իսկ հիվանդի մարմնով էլեկտրական հոսանք չի անցնում, ինչը հասանելի է դարձնում վիրահատական բուժման այս տարբերակը սրտային հիվանդություններով և նույնիսկ սրտամկանի արհեստական վարորդ ունեցող հիվանդների դեպքում: Դրանով իսկ պլազմային վապորիզացիան շահեկան կերպով տարբերվում է շագանակագեղձի սովորական տրանսուրետրալ ռեզեկցիայից:
Շագանակագեղձի ադենոմայի բուժման վիրահատական մյուս միջոցների համեմատ՝ պլազմային վապորիզացիան ենթադրում է նվազագույն արյունահոսություն, քանի որ պլազման հուսալի կերպով փակում է անոթները:
Պլազմային վապորիզացիան վիրահատության միակ ձևն է, որը թույլ է տալիս հիվանդի կաթետերը հեռացնել վիրահատական միջամտությունից 48 ժամ անց, իսկ դրանից ևս մեկ օր անց՝ դուրս գրել նրան հիվանդանոցից:
Պլազման թույլ է տալիս վերացնել հիվանդության բոլոր օջախները՝ ապահովագրելով հիվանդին շագանակագեղձի ադենոմայի ռեցիդիվից: Վապորիզացիայի դեպքում չի հանդիպում նաև անմիզապահություն:
Շագանակագեղձի պլազմային վապորիզացիան շագանակագեղձի ադենոմայով հիվանդների մեծ մասի կողմից նախընտրած վիրահատությունն է:
Այսպիսով, շագանակագեղձի ադենոմայի պլազմային վապորիզացիան բնութագրվում է բարձր արդյունավետությամբ և նվազագույն տրավմայով, ինչն այն գերադասելի է դարձնում հիվանդների մեծամասնության համար:
Ինչ վերաբերում է շագանակագեղձի հսկայական չափերով հիվանդներին (200 գրամից ավելին), ապա նման դեպքում մենք առաջարկում ենք ադենոմայի հեռացման լապարոսկոպիկ վիրահատություն: Այս դեպքում ևս վիրահատությունն իրականացվում է առանց կտրվածքների՝ 3-4 անցքերի միջոցով: Վիրահատությունից 3-4 օր անց հիվանդը կարող է վերադառնալ տուն, իսկ դրանից ևս մեկ շաբաթ անց՝ կարող է վերսկսել աշխատանքային գործունեությունը:

Շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունից հետո
- Բարի օր, Հովհաննես Էդուարդովիչ, կարելի՞ է, - Դռան մոտ կանգնած հիվանդս ժպտում է: Շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունից անցել է 3 ամիս:
- Ներս եկեք, խնդրեմ, - Ի պատասխան ժպտում եմ նրան, - Նստե՛ք: Ինչպե՞ս եք: Արտաքուստ անհամեմատ լավ եք թվում:
- Դե իհարկե: Գիշերները չեմ արթնանում զուգարան գնալու համար, նորմալ քնում եմ: Օրվա ընթացքում զուգարան եմ գնում 3-4 անգամ: Կնոջս հետ հարաբերություններում ևս ամեն բան լավ է: Միզում եմ՝ ասես 18 տարեկանում, մեզիս շիթով կարող եմ նույնիսկ հրդեհ հանգցնել: Ստուգման եմ եկել:
Ուլտրաձայնային հետազոտությունը և ուրոֆլոումետրիան փաստեցին, որ նախկին հիվանդս լիովին առողջ է:
Պրոֆեսիոնալ մոտեցում. շագանակագեղձի ադենոմայի ժամանակակից ոչ տրավմատիկ բուժում:
Թիմ. Եվրոպայում կրթություն ստացած և սերտիֆիկացված վիրաբուժական թիմ:
Մասնագետների կոնսիլիում. ուղեկցող այլ հիվանդությունների դեպքում հրավիրվում է մասնագետների կոնսիլիում՝ Ձեր անվտանգության ապահովման նպատակով:
Սարքավորումներ. «Olympus» պլազմային վապոռեզեկտոր և «Karl Storz» ռեզեկտոսկոպ:
Հարմարավետություն. պրեմիում կլաս ստացիոնար սպասարկում և ընդունարանում հերթերի բացակայություն:
Անվտանգություն. ադենոմայի պլազմային վապորիզացիան խորհուրդ է տրվում Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի կողմից՝ որպես առավել անվտանգ մեթոդ:
Արդյունք. շագանակագեղձի ադենոմայի և դրա բարդությունների բուժում:
Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկատ:
- “Karl Storz” գերմանական արտադրության էնդոսկոպիկ նորագույն սարքավորումների և անվտանգության բարձրագույն չափանիշերին համապատասխանող ճապոնական “Olympus” պլազմային գեներատորի կիրառումը թույլ է տալիս երաշխավորել սարքավորումների հետ կապված բարդությունների բացակայություն:
- Մյունխենի համալսարանական կլինիկայում էնդոուրոլոգիայի գծով և Ավստրիայում պլազմային տեխնոլոգիաների գծով անցած ստաժավորումները, ինչպես նաև իրականացված ավելի քան 400 տրանսուրետրալ միջամտությունների փորձը երաշխավորում են վիրահատության բարձր որակ և արդյունք:
- Մենք երաշխավորում ենք Ձեր անվտանգությունը՝ կիրառելով ավստրիական կամ ֆրանսիական արտադրության անզգայացման ժամանակակից և որակյալ դեղամիջոցներ:
- Մենք ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ որևէ դեղամիջոցի ցածրորակ անալոգ, ինչը նվազագույնի է հասցնում բարդությունների ռիսկը:
- Մենք չենք ուղղորդում հիվանդին կրկնակի բուժում անցնելու կասկածահարույց պոլիկլինիկաներում, ապահովում ենք բուժման ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր փուլերը:
Եթե Ձեզ անհրաժեշտ է շագանակագեղձի ադենոմայի վիրահատություն Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և կիրականացնենք Ձեր վիրահատությունը հնարավորինս սեղմ ժամկետներում: Վիրահատությունից 5-6 օր անց Դուք կկարողանաք վերադառնալ տուն: