ԺԱՄԱՆԵՔ ԲՈՒԺՄԱՆ
Ուրախ կլինենք օգնել Ձեզ կազմակերպել բուժման նպատակով Ձեր ժամանումը Մոսկվա: Մենք բարձր ենք գնահատում Ձեր վստահությունը և կանենք հնարավորինս ամեն բան, որպեսզի ապահովենք հարմարավետ ճամփորդություն և կեցություն Մոսկվայում ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեզ ուղեկցող հարազատի համար: Մենք երաշխավորում ենք անհատական մոտեցում մեր հյուրերից յուրաքանչյուրին:
Ի՞նչ է անհրաժեշտ մեզ մոտ գալու համար
Զանգահարե՛ք մեզ +7 499 344 0303 հեռախոսահամարով կամ պատվիրեք հետադարձ զանգ՝ ստորև ներկայացված ֆորմայով: Անհրաժեշտության դեպքում ասիստենտը Ձեզ կկապի բժշկի հետ՝ մանրամասն կոնսուլտացիայի նպատակով:
Եթե Դուք ունեք հետազոտությունների տվյալներ, ուղարկե՛ք դրանք մեզ՝ փորձագիտական գնահատականի համար՝ սեղմելով այստեղ: Ձեր ժամանակը խնայելու նպատակով մենք Ձեզ կնշանակենք լրացուցիչ անալիզներ, որոնք Դուք կկարողանաք հանձնել կամ Ձեր քաղաքում, կամ անմիջապես մեզ մոտ:
Ասիստենտը Ձեզ կօգնի ինչպես ժամանման և հոսպիտալացման առումով, անպես էլ Ձեզ ուղեկցող անձանց հյուրանոցի ընտրության հարցում: Ասիստենտը Ձեզ կաջակցի նաև կազմակերպչական բոլոր հարցերում:
- Ուղարկե՛ք մեզ Ձեր հիվանդության պատմությունը հետևյալ ձևաչափով՝ չմոռանալով կցել Ձեզ մոտ առկա փաստաթղթերը, ինչպես նաև ներբեռնել ՀՏ-ի կամ ՄՌՏ-ի սկավառակի պարունակությունը:
- Անհրաժեշտ է անպայման ստուգել հետադարձ կապի համար նշված անհրաժեշտ տվյալների հավաստիությունը:
- Դուք կարող եք նաև պարզապես գրել ասիստենտին՝ ներքևում, կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ drdilanyan@gmail.com հասցեով:
- Ձեզ հետ կապ կհաստատի բժշկի ասիստենտը, կառաջարկի կոնսուլտացիայի հնարավոր ամսաթիվ և ժամեր, ինչպես նաև կառաջարկի ժամանման հնարավոր տարբերակներ՝ աջակցելով Ձեզ տոմսերի և հյուրանոցի հարցում:
Դուք կարող եք նախապես ստանալ Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները՝ գրանցվելով առցանց կոնսուլտացիայի: