ԱՌՑԱՆՑ ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱ
Եթե Դուք չեք կարող անձամբ ժամանել կոնսուլտացիայի, ապա մենք կարող ենք Ձեզ ընձեռել առցանց կոնսուլտացիայի հնարավորություն՝ Skype-ի միջոցով: Առցանց կոնսուլտացիայի ընթացքում Դուք կստանաք Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև՝ Ձեզ կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն ախտորոշման և բուժման մեթոդների վերաբերյալ:
Այսպիսով, Դուք հնարավորություն եք ունենում տալու Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն անմիջապես բժշկին, ինչպես նաև պլանավորել Ձեր ժամանումը և հասկանալ՝ Ձեզ անհրաժեշտ հետազոտությունները և անալիզները:
Ձեր բոլոր անալիզները, նշանակումները և հետազոտությունները կենթարկվեն մանրամասն վերլուծության, իսկ Ձեզ կներկայացվեն մեկնաբանություններ այդ բոլոր տվյալների վերաբերյալ, ենթադրվող ախտորոշումը, ինչպես նաև բուժման պլանը:
Առցանց կոնսուլտացիան հնարավորություն է ընձեռում տնտեսել Ձեր ժամանակը. Դուք տեղեկատվություն կստանաք անհրաժեշտ անալիզների և հետազոտությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ Ձեզ կներկայացվեն մեր կողմից առաջարկվող բուժման մեթոդները:
- Խնդրում ենք ուղարկել Ձեր հայտը՝ ստորև ներկայացված ֆորմայի միջոցով՝ չմոռանալով կցել Ձեզ մոտ առկա փաստաթղթերը և ներբեռնել ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների սկավառակների պարունակությունը: Անհրաժեշտ է անպայման ստուգել հետադարձ կապի համար Ձեր կողմից տրամադրված անհրաժեշտ տվյալների հավաստիությունը:
- Դուք կարող եք նաև պարզապես գրել ասիստենտին՝ ներքևում կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ drdilanyan@gmail.com հասցեով:
- Ձեզ հետ կապ կհաստատի բժշկի ասիստենտը, Ձեզ կառաջարկի կոնսուլտացիայի հնարավոր ամսաթվեր և ժամեր:
- Կոնսուլտացիայից 5-10 րոպե առաջ Ձեզ հետ կապ կհաստատի ասիստենտը՝ կապի որակը ստուգելու նպատակով, այնուհետև Ձեզ կմիացնի բժշկին:
- Կոնսուլտացիայից հետո ասիստենտը Ձեզ կուղարկի հղում, որով Դուք կկարողանաք վճարել կոնսուլտացիայի դիմաց՝ ցանկացած բանկային քարտի միջոցով:
- Կոնսուլտացիայի արդյունքում Դուք բժշկի կողմից ենթադրվող ախտորոշման մասին եզրակացությունը, ինչպես նաև խորհուրդներ՝ հետագա ախտորոշման և բուժման հնարավոր տարբերակների վերաբերյալ: