+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Ադենոմայի ՏՈՒՌ-ի հետևանքները

Ընթերցանության ժամանակը: 3 րոպե
Հոդվածում

Շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունից հետո առաջացող բարդությունները ծայրահեղ կարևոր թեմա է հանդիսանում այն տղամարդկանց համար, ում սպասվում է ՏՈՒՌ կամ բաց վիրահատություն: Այս հոդվածում ներկայացված են շագանակագեղձի ադենոմայի հեռացումից հետո հնարավոր բոլոր բարդությունները և հետևանքները, ինչպես նաև ադենոմայի ՏՈՒՌ վիրահատությանը հաջորդող հետվիրահատական շրջանը և ռեաբիլիտացիան:

Շագանակագեղձի ադենոմայի հեռացում. հետևանքներ

Իմ գործունեության ընթացքում ես պահպանում եմ մի պարզ կանոն. եթե հիվանդին նշանակված է այս կամ այն պլանային վիրահատությունը, ես նրան ներկայացնում եմ բոլոր հնարավոր ռիսկերը և բարդությունները՝ պնդելով, որ նա որոշում ընդունի ոչ թե ինձ հետ զրուցելու պահին, այլ նվազագույնը՝ դրա հաջորդ օրը: Պարզապես այն պատճառով, որ հիվանդը պետք է ընդունի գիտակցված և կշռադատված որոշում՝ գիտենալով և հստակ գնահատելով ենթադրվող բոլոր ռիսկերը: Դա հանգեցնում է բժշկի և հիվանդի առավել ամուր փոխգործակցության և համապատասխանաբար՝ բուժման՝ առավել դրական արդյունքի:

Ինչ վերաբերում է մասնավորապես շագանակագեղձի ադենոմայի հեռացմանը, ապա մեր կողմից անպայման քննարկվում են ինչպես թեթև և հետվիրահատական բացասական պահերը, այնպես էլ ծանր բարդությունները և դրանց հաղթահարման ուղիները: Շագանակագեղձի ՏՈՒՌ-ից հետո ի հայտ եկած ցավերը և անմիզապահությունը, բորբոքումը և ջերմությունը, արյունահոսությունը և մեզի մեջ արյան առկայությունը դրանից հետո, հաճախամիզությունը և պղտոր մեզը, վիրահատությունից հետո ռեաբիլիտացիան և դիետան՝ այս բոլորը մանրամասն քննարկում պահանջող հարցեր են:

Հետվիրահատական շրջանը ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո

ՏՈՒՌ-սինդրոմ

Ադենոմայի հեռացման ամենատարածված վիրահատությունը տրանսուրետրալ ռեզեկցիան է՝ շագանակագեղձի ՏՈՒՌ-ը: Այս վիրահատությունից հետո ծանրագույն բարդությունն է ՏՈՒՌ-սինդրոմը՝ օրգանիզմի ջրային ինտոքսիկացիա: Խնդիրը նրանում է, որ վիրահատության ընթացքում օգտագործվող լվացող հեղուկը կարող է ներծծվել արյան հոսքի մեջ և «ջրային թունավորում» առաջացնել: Դա վտանգավոր, երբեմն նույնիսկ ռեանիմացիայի հասցնող բարդություն է: Իզոտոնիկ լուծույթը, որում գործում է մոնոպոլյար էներգիա, առաջացնում է էրիթրոցիտների քայքայում և արյան էլեկտրոլիտային վիճակի խանգարում: Դա կարող է մահվան սպառնալիք ստեղծել, հատկապես սրտային հիվանդություններով տառապող հիվանդների համար: Չնայած այն հանգամանքին, որ ՏՈՒՌ-սինդրոմի հավանականությունը չի գերազանցում 0,3%-ը, այնուամենայնիվ շագանակագեղձի ՏՈՒՌ-ի այս բարդությունը պատճառ է հանդիսանում մոնոպոլյար ՏՈՒՌ-ից հրաժարվելու համար:

NB!!! Վերոհիշյալ երևույթը տեղի է ունենում շագանակագեղձի միայն մոնոպոլյար ՏՈՒՌ-ի դեպքում, այդ իսկ պատճառով մեր կողմից կիրառվում է միայն բիպոլյար և պլազմակինետիկական տեխնիկա, որի դեպքում կիրառվում է ոչ թե ջուր, այլ ֆիզիոլոգիական լուծույթ, և ՏՈՒՌ-սինդրոմ չի զարգանում:

Հոսպիտալացում շագանակագեղձի ՏՈՒՌ-ից հետո

Եթե նախկինում շագանակագեղձի ադենոմայի մոնոպոլյար տրանսուրետրալ ռեզեկցիայի դեպքում հոսպիտալացումը տևում էր 7-10 օր, ապա ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս այդ ժամկետը հասցնել մինչև 1-3 օրվա: Նույնը վերաբերում է շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո հետվիրահատական շրջանում միզային կատետերի առկայությանը. այժմ մենք կատետերը տեղադրում ենք ընդամենը 24-48 ժամով:
Հետվիրահատական շրջանում մեզի մեջ որոշ ժամանակ հնարավոր է արյան առկայություն, հազվագյուտ դեպքերում՝ նաև կաթիլային անմիզապահություն և հաճախամիզություն: Բոլոր այս երևույթներն անցնում են 2-4 շաբաթ անց և հետագայում այլևս ի հայտ չեն գալիս:

Ցավեր շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ վիրահատությունից հետո

Շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո ցավերի առաջացումը պայմանավորված է մի քանի հանգամանքով. ռետինե կատետերի օգտագործում, բորբոքում, գերլցված միզապարկ և ոչ ժամանակակից անզգայացում:

NB!!! Մենք կարճ ժամանակով կիրառում ենք փափուկ սիլիկոնե կատետեր, անպայման նշանակում ենք ցավազրկող դեղամիջոցներ և թույլ չենք տալիս միզապարկի բորբոքում և գերլցում: 

Արյունահոսություն շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո

Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիայի դեպքում հյուսվածքները կտրվում են հատուկ գործիքի միջոցով: Բնականաբար, դա հանգեցնում է մազանոթների վնասման և արյան կորստի: Սակայն վիրահատությունների բիպոլյար և պլազմակինետիկական մեթոդները, կտրվածքին զուգահեռ իրականացվում է անոթների կոագուլյացիա: Դա մեզ հնարավորություն է տալիս ապահովել արյան՝ նույնիսկ նվազագույն քանակությամբ կորստի բացակայություն, ընդ որում՝ հանգիստ կերպով հեռացվում է ադենոմատոզ փոփոխված ողջ հյուսվածքը:

Ջերմություն շագանակագեղձի ադենոմայի հեռացումից հետո

Ցանկացած վիրահատական միջամտության դեպքում հնարավոր է բորբոքում և, որպես դրա հետևանք, մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Այդ իսկ պատճառով վիրահատությունից առաջ մենք վերցնում ենք մեզի և արյան անալիզներ, որոնք բացառում են օրգանիզմում բորբոքային գործընթացների առկայությունը:
Վիրահատությունից առաջ մենք հիվանդին նշանակում ենք լայն սպեկտրի անտիբիոտիկներ, որոնց կիրառումը շարունակվում է վիրահատությունից հետո մինչև 5-7 օր:

NB!!! Վիրաբուժական սարքերի և գործիքների համար մենք կիրառում ենք «Ստերրադ» («Стеррад») մակնիշի պլազմային ստերիլիզատոր, ինչը հիվանդներին ապահովագրում է վարակներից: Այդ իսկ պատճառով մեր կլինիկայում բորբոքումների քանակը հավասարեցված է զրոյի:

Բարդություններ շագանակագեղձի ադենոմայի վիրահատությունից (ՏՈՒՌ) հետո

Անմիզապահություն շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո

Շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո ի հայտ եկած անմիզապահությունը պայմանավորված է միզուկի սֆինկտերի վնասվածքով: Ամենից հաճախ շագանակագեղձի ադենոմայի հեռացումից հետո անմիզապահությունն առաջանում է մոնոպոլյար ռեզեկտոսկոպի կիրառումից, այն դեպքում, երբ շատ ավելի կատարելագործված բիպոլյար ռեզեկտոսկոպը կամ «պլազման» թույլ են տալիս շրջանցել այդ բարդությունը:
Շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո անմիզապահության բուժմանն են ուղղված տղամարդկանց համար նախատեսված Կեգելի վարժությունները, որոնք, սակայն, հնարավոր է իրականացնել ոչ շուտ, քան շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից 2-3 շաբաթ անց:

Հաճախամիզություն շագանակագեղձի ադենոմայի հեռացումից հետո

Այս իրավիճակը պայմանավորված է երկու գործոնով. շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատությունից հետո ռեցեպտորների գրգռվածությամբ և միզապարկի կողմից ուժեղ կրճատվելու «սովորությամբ»: Հաճախամիզություն է զարգանում վիրահատված հիվանդների 20-30%-ի մոտ, և այն սովորաբար դադարում է շագանակագեղձի ՏՈՒՌ-ից 1-2 շաբաթ անց:

Պղտոր մեզ շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո

Սա ոչ թե բարդություն է, այլ ստանդարտ իրավիճակ: Մեզը պղտոր է դառնում ադենոմայի ՏՈՒՌ-ից առավելագույնը 1 ամիս անց: Աստեղ որևէ սարսափելի բան չկա, սակայն անհրաժեշտ է անպայման այդ մասին տեղեկացնել բժշկին: Շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո ի հայտ եկած պղտոր մեզը կամ մեզի մեջ արյան առկայությունը պայմանավորված են հեռացված շագանակագեղձի մակերեսի լավացման հետ: Որպես համեմատություն՝ կարելի է նշել, օրինակ, ծնկի վնասվածքի դեպքում առաջացած վերքի լավանալը: 1-2 շաբաթ անց լավանում է չոր վերքը: Նույն երևույթը տեղի է ունենում շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ վիրահատությունից առաջացած կեղանքի հետ: Ի տարբերություն ծնկի՝ շագանակագեղձում առաջացած կեղանքը մշտապես լվացվում է մեզով, ինչի պատճառով էլ մեզը պղտոր է դառնում:

Միզուկի ստրիկտուրա շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո

Այս բարդությունն առավել հաճախ հանդիպում է անփորձ ուրոլոգների կամ ոչ ժամանակակից սարքավորումների կիրառման դեպքում: Դրա պատճառ է հանդիսանում միզուկի էլեկտրավիրաբուժական վնասումը: Միզուկի ստրիկտուրայի առաջացումը պահանջում է կրկնակի վիրահատություն:

NB!!! Մեր փորձը և ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս երաշխավորել տվյալ բարդության բացակայությունը:

Ռեաբիլիտացիա շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ վիրահատությունից հետո

Որպես կանոն՝ շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ից հետո առանձնահատուկ ռեաբիլիտացիա չի պահանջվում: Հիվանդները մեծ մասամբ սկսում են աշխատանքի գնալ վիրահատությունից մեկ շաբաթ անց: Շատ հիվանդներ տալիս են հետևյալ հարցը. «Արդյո՞ք շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ վիրահատությունից կտուժի էրեկցիան»: Ոչ: Ճիշտ իրականացված բիպոլյար կամ պլազմային ռեզեկցիաների դեպքում էրեկցիան հիմնականում զգալիորեն բարելավվում է, ինչը պայմանավորված է դեպի առնանդամ զարկերակային արյան հոսքի կարգավորմամբ:

Մեր առավելությունները շագանակագեղձի վիրահատությունների հարցում

Պրոֆեսիոնալ մոտեցում. ժամանակակից ախտորոշում և մինի-ինվազիվ միջամտություններ:

Թիմ. էնդոուրոլոգների մասնագիտացված խումբ:

Մասնագետների կոնսիլիում. նույնիսկ տարեց հիվանդների դեպքում անվտանգության նկատառումներով:

Սարքավորումներ. «Karl Storz» և «Olympus» մակնիշների բիպոլյար և պլազմակինետիկական ռեզեկտոսկոպներ:

Հարմարավետություն. պրեմիում կլաս ստացիոնար ընդունվելիս հերթերի բացակայություն:

Անվտանգություն. ՈՒրոլոգիայի եվրոպական և Ուրոլոգիայի ամերիկյան մասնագիտացված ասոցիացիաների կողմից առաջարկվող մեթոդների կիրառում:

Արդյունք. շագանակագեղձի ադենոմայի և դրա բարդությունների բուժում

Նաև՝ հետազոտման և բուժման բարձրագույն ստանդարտները հաստատող GCP սերտիֆիկացում:

Սերտիֆիկատներ
image/svg+xml
image/svg+xml
Տեղեկատվություն այլ քաղաքներից ժամանող հիվանդների համար

Եթե Ձեզ անհրաժեշտ է բուժում Երևանում կամ Մոսկվայում, ապա դիմե՛ք մեզ: Մենք կկազմակերպենք Ձեր հոսպիտալացումը ժամանման իսկ օրը, կանցկացնենք անհրաժեշտ հետազոտությունները և կկայացնենք ճշգրիտ ախտորոշում: Մենք կկազմակերպենք Ձեր բուժումը հնարավորինս սեղմ ժամկետներում:

 

image/svg+xml
image/svg+xml
Կարծիքներ
Արտյոմ Ռ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Բարի օր: Մի քանի տարի առաջ դիմեցի բժիշկ Դիլանյանին՝ բավականին տհաճ տղամարդկային խնդրի կապակցությամբ (ճշգրիտ անվանումը դժվարանում եմ հիշել, բայց երիտասարդ կինս երեկոյան և գիշերն արդեն սկսել էր կասկածել իր՝ կյանքի ընկերոջ ճիշտ ընտրության վրա): Ի տարբերություն մյուս բժիշկների՝ բժիշկ Դիլանյանի ախտորոշումը ճշգրիտ էր, և նա մեծ օպերատիվությամբ լուծեց իմ խնդիրը (չնայած, հետազոտության երկրորդ օրը նրա կողմից արտասանված "վիրահատելու ենք" արտահայտությունը նախ ինձ սարսափեցրեց իր վճռականությամբ): Այժմ ես երջանիկ եմ՝ հետևելով, թե ինչպես է մեծանում դուստրս: Հասկանում եմ, որ եթե չլիներ բժիշկ Դիլանյանը, ամեն բան այսքան գեղեցիկ չէր լինի: Որպես վերջաբան՝ կարող եմ ասել, որ բժշկությանը չվստահող հորս բժիշկ Դիլանյանն օգնեց ազատվել երիկամի քարերի խնդրից և դառնալ, թերևս, միակ բժիշկը, որին հայրս հավաըում և վստահում է:

Ադենոմայի ՏՈՒՌ-ի հետևանքները
կարդալ ավելին
Ադենոմայի ՏՈՒՌ-ի հետևանքները
կարդալ ավելին
Եվգենի Կ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Հորս մոտ ի հայտ էին եկել ծայրահեղ ուրոլոգիական և պրոկտոլոգիական շատ տհաճ ախտանիշեր: Դիմեց բժիշկ Դիլանյանին, որը պնդեց, որ անհրաժեշտ էր իրականացնել շտապ ախտորոշում: Մի շարք հետազոտություններից հետո՝ ռեկտոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա, ունեցանք ախտորոշում՝ միզապարկաաղիքային վիրախորշ, նորագոյացություններ աղիքներում և շագանակագեղձի ադենոմա: Չնայած բժիշկ Դիլանյանն անձամբ չէր իրականացնում կոլոնոպրոկտոլոգիական մասը, սակայն մեզ համար ողջ տեղեկատվությունն ապահովվոց բարձր մակարդակով: Մենք գիտեինք այն ամենն ինչ անհրաժեշտ էր և այն ձևաչափով, որն անհրաժեշտ էր: Բժիշկ Դիլանյանն անձամբ մասնակցեց միզապարկի կողմից վիրախորշի հեռացման վիրահատությանը, ինչպես նաև անցկացրեց դրան հաջորդող շագանակագեղձի ադենոմայի հեռացման վիրահատությունը: Վիրահատություններն անցան առավելագույն հաջողությամբ, հայրս սկսեց ապրել միանգամայն այլ կյանքով, վերականգնվեց ֆիզիոլոգիապես: Իմ ողջ ընտանիքն անսահման երախտապարտ է բժիշկ Դիլանյանին: Այդ ժամանակից ի վեր բոլորին խորհուրդ եմ տալիս դիմել այդ բժշկին: Հիանալի պրոֆեսիոնալ, զգոն, խարիզմատիկ անձնավորություն, ներշնչում է լավատեսություն և վստահություն դրական ելքի առումով, ինչը պակաս կարևոր չէ, որքան նրա՝ որևէ կասկածի չենթարկվող պրոֆեսիոնալիզմը:

Ադենոմայի ՏՈՒՌ-ի հետևանքները
կարդալ ավելին
Դոկտոր Ամրոյան

Կարծիք՝  doctors.am կայքից

Ցանկանում եմ անսահման երախտագիտությունս հայտնել աստվածատուր այս բժշկին, որի անունն է Հովհաննես Էդուարդի Դիլանյան: Սակայն ամեն բանի մասին կխոսեմ հերթականությամբ: Ես ինքս բժիշկ եմ, սակայն մենք ևս հիվանդանում ենք: Ինձ մոտ բժիշկն ախտորոշեց բավականին բարձիթողի վիճակի հասած՝ շագանակագեղձի ադենոկարցինոմա: Չէի ցանկանա մանրամասն ներկայացնել ապրումները, որ ունեցա այդ ժամանակահատվածում. այդ ճանապարհով անցած մարդիկ դա լավ կհասկանան: Ինձ խորհուրդ էին տալիս մեկնել Գերմանիա, Իսրայել: Սակայն հանկարծ ուրոլոգ-վիրաբույժ ընկերներիցս մեկն ինձ խորհուրդ տվեց դիմել Հովհաննես Դիլանյանին, որն այդ պահին Երևանում էր: Թերևս ճակատագիրն էր: Բժիշկ Դիլանյանը լապարասկոպիկ մեթոդով փայլուն կերպով իրականացրեց ուռուցքի (շեշտեմ՝ բարձիթողի վիճակում գտնվող ուռուցքի) հեռացման վիրահատությունը: Անցավ մեկ տարի և երեք ամիս՝ ինքնազգացողությունս փայլուն է, ապրում եմ լիարժեք կյանքով, բոլոր ֆունկցիաներս վերականգնվել են մոտավորապես մեկ տարվա ընթացքում: Անչափ շնորհակալ եմ, ԴՈԿՏՈՐ ՋԱՆ!

Ադենոմայի ՏՈՒՌ-ի հետևանքները
կարդալ ավելին