ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բոլորովին վերջերս Երևանի «Աստղիկ»
բժշկական կենտրոնում իրականացվեց բացառիկ
վիրահատություն՝ ցիստպրոստատէկտոմիա՝
լապարոսկոպիկ եղանակով: Վիրահատական
միջամտությունը Հայաստանում իրականացվել է
Մոսկվայից հատուկ հրավիրված
վիրաբույժ-ուրոլոգ-օնկոլոգ, բ.գ.թ.
Հովհաննես Դիլանյանի և “Աստղիկ” ԲԿ-ի
ուրոլոգիական ծառայության պետ բ.գ.թ. Արմեն
Ավոյանի կողմից:
- Պետք չէ՛, Դիլանյա՛ն, մի՛վերցրու:
- Նա ընդամենը 32 տարեկան է:
- Նա արդեն մահացած է, Դիլանյա՛ն: Քայլում,
շնչում է... բայց նա դատապարտված է մահվան:
- Գիտեմ:
- Դե ուրեմն՝ հրաժարվի՛ր: Հաշմանդամ մնալ նա
չի ցանկանում: Ավելին, հենց ինքը բժիշկ է:
- Այդ ամենը հենց ե՛ս եմ պատմել քեզ:
- Մերժի՛ր նրան: Ուղարկի՛ր
քիմիոթերապևտների մոտ:
- Նա ընդամենը 32 տարեկան է: Արդեն եղել է
քիմիոթերապևտների մոտ: Նման սխեմաներ
գոյություն