+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Միզապարկի քարը

Մի դատախազի էի վիրահատել: Միզապարկից հեռացրել էի մոտ 5 սանտիմետրանոց մի քար: Իսկ քարերը երբեմն լինում են շերտավոր: Եվ եթե կտրենք քարը, ապա կարող ենք տեսնել բավականին կոնցենտրիկ պատկեր:
… Եվ տալիս եմ ես այդ քարը դատախազին:
-    Ահա՛, վերցրե՛ք:
-    Իսկ ի՞նչ կարող եմ ես անել սրա հետ:
-    Դե… Սա կիսաթանկարժեք քար է:
-    Իսկապե՞ս:
-    Այո: Շատ գեղեցիկ է նայվում կտրվածքի հատվածում:
-    Շնորհակալ եմ:
-    Եկե՛ք ինձ մոտ երկու շաբաթից, կարերը կհանենք:
Երկու շաբաթ անց:
-    Բարի օր, բժի՛շկ:
-    Բարև Ձեզ: Եկել եք կարերը հանելու՞:
-    Ճիշտ այդպես: Բժի՛շկ, տեսե՛ք, - ցույց է տալիս matanin, որի վրա փակցված է մի հսկայական քար:
-    Մի՞ թե սա… 
-    Այո, այո: Ոսկերիչն ասաց, որ երբևէ նման գեղեցկություն չէր տեսել:
Քարն իսկապես որ գեղեցիկ էր: Դեղնավուն՝ կարմրաշագանակագույն բծերով…