+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

2 Հոկտեմբեր, 2018
2 Սեպտեմբեր, 2018

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Վստահաբար կարող եմ ասել՝ հաջողակ մարդ եմ: Հաջողակ եմ, քանի որ բժիշկ Հովհաննես Էդուարդովիչի ձեռքն «ընկա»: Նա պրոֆեսիոնալ է, այն էլ՝ մեծատառով: Սակայն Հովհաննես Էդուարդովիչն առաջին ուրոլոգը չէր, ում դիմում էի: Դեռևս 2013 թվականից ես արդեն դիմել էի բժշկի՝ առողջական խնդիրներիս կապակցությամբ: Ինձ մոտ առաջանում էին միզելու կեղծ ցանկություններ և հանկարծակի տհաճ հոտ: Ծանոթներիցս որևէ մեկը չկարողացավ ինձ խորհուրդ տալ կոնկրետ մասնագետի, այդ իսկ պատճառով ընտրությունս կանգ առավ մեր տան մոտ գտնվող կլինիկայի վրա, որի վարկանիշը բավականին բարձր էր: Գրանցվեցի ընդունելության և գնացի ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու: Բարեբախտաբար ինձ ընդունեց բժիշկ Անտոն Եվգենիևիչ Ռոտովը: Շատ լավ է, երբ լավ բժիշկը միաժամանակ լավ մարդ է լինում: Անալիզներ, ցիստոուրետրոսկոպիա... Ախտորոշումը՝ քրոնիկ ցիստիտ և միզապարկի լեյկոպլակիա: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ չունեմ ոչ ցավեր, ոչ այրոց: Ինձ առաջարկվեց տրանսուրետրալ էլեկտրավապորիզացիա. համաձայնեցի: Սակայն վիրահատությունից, անտիբիոտիկներով բուժումից, «Ուրո-Գիալոմ» կաթիլային ներարկումներից հետո դեռևս մեզիս մեջ լեյկոցիտների պարունակությունը չէր նվազում: Հերթական անգամ, երբ ներկայացա կոնսուլտացիայի, բժիշկ Ա.Ե. Ռոտովը հրավիրեց իր գործընկերներին՝ գինեկոլոգի և նեֆրոլոգի: Իրականացված մանրակրկիտ զննման արդյունքում պարզվեց, որ հեշտոցի պատին առկա է գրեթե աննկատ կոշտ զանգված: Այնուհետև՝ ևս մեկ ցիստոուրետրոսկոպիա, որն իրականացվեց համատեղ ուժերով՝ բժիշկ Ա.Ե. Ռոտովի և բժիշկ Հ.Է. Դիլանյանի կողմից: Անմիջապես հասկանալի դարձավ, որ բժիշկ Հ.Է. Դիլանյանը մեծ վարկանիշ ունեցող մասնագետ է՝ հսկայական փորձով, որի հետ խորհրդակցում են հենց իր գործընկերները: Եվ ես շատ ու շատ շնորհակալ եմ Անտոն Եվգենիևիչին՝ ինձ Հովհաննես Էդուարդովիչի հետ ծանոթացնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ համատեղ ուժերով նրանց հաջողվեց գտնել իմ «լեյկոցիտների» բուն պատճառը՝ պարաուրետրալ (հեշտոցային) կիստա:
Վիրահատությունը բարեհաջող անցավ: Որևէ բարդություն չառաջացավ: Չնայած Հովհաննես Էդուարդովիչն ինձ զգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին, սակայն, միևնույն ժամանակ, նրան հաջողվել էր ինձ տրամադրել միմիայն դրական արդյունքի: Այնուամենայնիվ, բժիշկն ու հիվանդը պետք է «համագործակցեն»: Հետևելով ինձ տրված բոլոր ցուցումներին՝ վիրահատությունից հետո աստիճանաբար սկսեցի վերադառնալ իմ սովորական առօրյային:
Թվում էր՝ օրգանիզմս վերականգնվել էր, և կյանքս կարգավորվում էր: Սակայն առաջացան այլ տհաճ երևույթներ. սեռական հարաբերություններից հետո առաջանում էր մեզի կտրուկ, տհաճ հոտ: Կրկի՜ն: Եվ կրկին լեյկոցիտներ: Կրկի՜ն: Անտիբիոտիկները և գինեկոլոգի հետ «համատեղ» աշխատանքը որևէ տևական ու դրական արդյունք չէին տալիս: Կայացվեց որոշում՝ միզուկի տրանսպոզիցիա: 2014թ. Հովհաննես Էդուարդովիչն իրականացրեց, ինչպես ասում էին իր իսկ գործընկերները, փայլուն վիրահատություն՝ նվիրելով ինձ լիարժեք առողջ կյանք ունենալու հնարավորություն: Օրգանիզմս հետզհետե սկսեց կարգավորվել: Ես վերականգնվեցի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Սկսեցի պահպանել երկու կանոն. 1) շատ ջուր օգտագործել, 2) զուգարան գնալ սեռական հարաբերությունից առաջ և հետո: Եթե չի հաջողվում պահպանել երկրորդ կանոնը, ապա նայեք առաջին կանոնը: Իմ «կյանքի ուղեկիցն» ինձ սատարել է բուժմանս ողջ ընթացքում, իսկ այժմ մեծ համբերություն է ցուցաբերում իմ «ծիսակատարողության» հանդեպ: Քանի որ արդեն ինձ լավ էի զգում, կարողացա պատրասվել հղիությանը, որի մասին երազում էինք վաղուց ի վեր: Վերջապես մենք ծնողներ դարձանք:
Հովհաննես Էդուարդովի՛չ, անչափ շնորհակալ եմ Ձեզ առողջությանս հանդեպ այդչափ հոգատար լինելու, պրոֆեսիոնալիզմի և մարդկային, ջերմ վերաբերմունքի համար:
Երբ մտերիմներս և ծանոթներս ինձ են դիմում «Լավ ուրոլոգի ճանաչու՞մ ես» հարցով, ես անմիջապես երաշխավորում եմ Հովհաննես Էդուարդովիչին՝ առանց տատանվելու և առանց պահ անգամ երկմտելու:
 

26 Հուլիս, 2015

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Այս բաժանմունքում աշխատում են ոչ թե սովորական բժիշկներ, այլ հրաշագործներ: Իմ կյանքը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ վիրահատությունից «առաջ» և «հետո», ընդ որում՝ դրական առումով: Ես դիտմամբ չէի գրում ավելի շուտ, որպեսզի «աչքով չտամ»: Արդեն անցել է մեկ տարի, և ես վստահորեն կարող եմ հայտնել՝ ես կատարյալ առողջ եմ: Հակիրճ պատմեմ իմ պատմությունն այն աղջիկների համար, որոնք կասկածներ ունեն: Երբ ես ջանում էի բուժվել քրոնիկ ցիստիտից, կարծիքներ էի փնտրում, սակայն ինձ այդպես էլ չհաջողվեց գտնել որևէ որոշակի բան: Պարզապես ռիսկի դիմեցի: Քանի որ արդեն ոչ մի ելք չկար: Եվ այսպես, ահա իմ պատմությունը. իմ քրոնիկ ցիստիտն ուղղակի քայքայել էր ինձ վերջին 5 տարիների ընթացքում: Նախ դա պատահում էր կես տարին մեկ, ապա՝ ամիսը մեկ, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր շաբաթ: Ինչ-որ փակուղային իրավիճակ էր: Անտիբիոտիկներ, ֆիտոթերապիա, ֆիզիոպրոցեդուրաներ, ներլցումներ միզապարկի մեջ, հեշտոցի և աղիքի միկրոֆլորայի խանգարում... այդ ամենը դարձել էր իմ մշտական ուղեկիցը: Դա բավականին տխուր մի իրավիճակ է մշտապես բազմաթիվ երկրպագուներ ունեցող գրավիչ աղջկա համար: Իսկ ի՞նչ էի կարող առաջարկել ես նրանց: Ժպիտներ, ժամադրություններ, հմայք, իհարկե, սակայն վերջիվերջո՝ բնությունն ու սեքսը ևս պակաս կարևոր չեն հարաբերությունների, հատկապես՝ երկարատև  կառուցման հարցում: Ես մերժում էի ամուսնուս ամենահիմար պատրվակներով, քանի որ գրեթե յուրաքանչյուր հարաբերությունից հետո ունենում էի ցիստիտի սրացում: Բավական էր փոքր-ինչ մրսել փողոցում (չնայած ես միշտ մեքենայով եմ)՝ ունենում էի նույն արդյունքը: Ես կորցրել էի կանացի, ինչպես նաև ամուսնուս կամ ցանկացած այլ տղամարդու հետ ընտանեկան երջանկության բոլոր հույսերս: Ես հուսահատվել էի: Պարզապես մասնագիտական հաջողություններ ունենալն ինձ չէր բավարարում. ես կին եմ և ցանկանում էի կին լինել 100%-ով: Հանկարծ հայտնաբերեցի բժիշկ Դիլանյանի կայքը: Դիմեցի ռիսկի և կտրեցի-անցա 1300կմ հեռավորություն՝ վիրահատվելու Մոսկվայում (ես ինքս Ուֆայից եմ): Հրաշալի սարքավորումներ, հարմարավետ պալատներ, շատ ուշադիր անձնակազմ: Կցանկանայի շնորհակալությունս հայտնել բոլոր բժիշկներին և բուժքույրերին՝ հարազատներից հեռու, օտար քաղաքում նման լուրջ քայլ կատարելու ընթացքում կողքիս լինելու և աջակցելու համար: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հ.Դիլանյանին՝ բաժանմունքի հիմնադիրին և ղեկավարին: Առանձին ջերմ շնորհակալությունս եմ հայտնում Վ.Թումանյանին, որը միշտ իմ կողքին էր և բարեհաջող ելքի անսահման հավատքով վստահություն էր ներշնչում ինձ: 
Շնորհակալությունս եմ հայտնում նաև բաժանմունքի նվիրյալ աշխատակիցներ Ա.Լևիտանին, Մ.Ռոդոմանին, Ա.Կինիշեմովային: Ես հիշում եմ Ձեզ բոլորի՛դ այնպես, ասես դա երեկ էր: Ձեր ժպիտները, երբեմն նաև՝ խստությունը… ամեն ինչ տեղին էր և պատեհ. շնորհակա՛լ եմ: Սիրում եմ Ձեզ: Խորին հարգանքս: Լիլիա:

Աղբյուր
22 Փետրվար, 2017

Կարծիք www.prodoctorov.ru կայքից

Բարև Ձեզ: Անունս Յուլիա է: Ինձ մոտ 10 տարի առաջ քրոնիկ ցիստիտ էին ախտորոշել: Որքան էլ դիմեցի բժիշկներին, բոլորը նույն բուժումն էին նշանակում՝ անտիբիոտիկներ: Սովորաբար ցիստիտն առաջանում էր մրսածության դեպքում, սակայն այն աստիճանաբար սկսեց ի հայտ գալ նաև սեռական հարաբերությունից հետո: Իսկ 2016 թվականին արդեն սեռական կյանքն ընդհանրապես անհնարին դարձավ: Մի անգամ հասավ նույնիսկ այն աստիճանի, որ ինձ հիվանդանոց տեղափոխեցին շտապ օգնության մեքենայով՝ սուր ցիստիտ և զարգացող պիելոնեֆրիտ ախտորոշմամբ: Վերջնականապես հիասթափվելով՝ որոշեցի այնուամենայնիվ փնտրել ինտերնետում՝ ինչպես է բուժվում ցիստիտը: Բազմազան հոդվածներ կարդալուց հետո՝ պատահաբար հանդիպեցի Հ.Է. Դիլանյանի մասին կարծիքների: Գրանցվեցի ընդունելության: Կյանքիս մեջ առաջին անգամ հայտնվեց մի բժիշկ, որն ինձ հատկացրեց այդքան ուշադրություն և լսեց բոլոր գանգատներս, բացատրեց՝ ինչու էր մշտապես ի հայտ գալիս ցիստիտը, պատմեց՝ ինչ էր անհրաժեշտ անել, նշանակեց անալիզներ և ցիստոսկոպիա, քանի որ պարզվեց, որ այդ ամենի պատճառ էր հանդիսանում միզուկի դիստոպիան (բացատրեց նաև, թե որտեղից էր այն առաջացել) և ասաց, որ անհրաժեշտ էր վիրահատվել: Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ հայտնաբերվել էր նաև միզապարկի վզիկի լեյկոպլակիա: Վիրահատությունը կոչվում է միզուկի տրանսպոզիցիա և միզապարկի վզիկի լեյկոպլակիայի ՏՈՒՌ: Վիրահատությունը նշանակվեց երկու շաբաթ անց: Վիրահատության արժեքը ներառում է բացարձակապես ամեն ինչ՝ թե՛ ցավազրկումը, թե՛ հոսպիտալացումը, թե հոսպիտալացման ընթացքում պրոֆիլակտիկ թերապիան: Ես այնտեղ անցկացրեցի մեկ շաբաթ: Վիրահատությունն իրականացվեց հոսպիտալացմանս հաջորդ օրը՝ առավոտյան: Ես երբևէ չեմ տեսել նման ուշադիր բժիշկների թիմ: Իմ բոլոր հարցերին (երբեմն նաև հիմար հարցեր էի տալիս) պատասխանում էին քաղաքավարի և մանրակրկիտ: Արդեն վիրահատությունից հետո Հովհաննես Էդուարդովիչը ինձ այցելում էր անձամբ և ստուգում էր իմ վիճակը: Բուժքույրերը միշտ պատրաստ էին, միշտ օգնության էին գալիս՝ գիշեր, թե ցերեկ: Հովհաննես Էդուարդովիչի խորհրդով՝ վիրահատությունից հետո անհրաժեշտ էր զերծ մնալ սեռական կյանքից երեք ամսվա ընթացքում: Այդ ամիսների ընթացքում ինձ մոտ երբեմն հարցեր էին առաջանում: Բժիշկ Դիլանյանը միշտ կապի մեջ էր, մշտապես մարդկայնորեն հանգստացնում էր (քանի որ ես բնույթով անհանգիստ եմ): Ռեաբիլիտացիայի ընթացքում նա միշտ լուծում էր իմ բոլոր խնդիրները: Երեք ամսից ես եկա կրկնակի կոնսուլտացիայի և անալիզների. պարզվեց՝ ամեն ինչ լավ է: Անկեղծ ասած՝ ես շատ էի վախենում, որ սեռական հարաբերությունից հետո կրկին ցիստիտ կսկսվեր, սակայն հոգեբանորեն ինձ դրական էի տրամադրել: Ես երբևէ նման երջանկություն չէի ապրել՝ կրկին ինքնավստահ էի և այլևս չէի վախենում սեքսից: Ամուսնուս հետ մենք գոհ ենք 100%-ով: Անչափ շնորհակալ եմ Հովհաննես Էդուարդովիչին և բժիշկների և բուժքույրերի նրա ողջ թիմին: Նա ամենապոզիտիվ, ամենաբարի և ամենահոգատար բժիշկն է: Կրկին անգամ շնորհակալություն:

Աղբյուր
15 Նոյեմբեր, 2017

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Գոյություն ունի մարդկային մի երևույթ. երբ ազատվում ես որևէ վատ բանից, ցանկանում ենք մեր հիշողությունից ջնջել թե՛ հենց այդ վատը, թե՛ հենց այդ վատից ազատվելու ժամանակաընթացքը, մոռանալ և չմտածել այն ամենի մասին, ինչն ուղեկցում էր այդ ցավի զգացումը: Նաև՝ կա իրավիճակ, երբ մարդն այնքան է հիվանդագին ընկալում բուժման այդ գործընթացը, որ սկսում է մշտապես մտածել՝ «իսկ եթե մի բան այն չէ՞» (ծակում է, անհանգստացնում է, ցիստիտ է)… Եվ հենց նման պահերին է, երբ, ինչպես ասում են, սկսում ենք «զզվեցնել» բժշկին… Ինձ կարելի է «թարմ» հիվանդ համարել, և հենց այդ պատճառով է, որ դեռևս լավ եմ հիշում ցիստիտի պատճառած ցավերը, որոնց մասին լսելիս իմ ոչ մոսկովյան քաղաքում խաչակնքվում էին թե՛ ուրոլոգները, թե՛ գինեկոլոգները:
Նրանց կողմից իմ առջև դրված “ընտրությունն” առանձնապես մեծ չէր՝ “կամ սեքս, կամ կյանք առանց ցավի”, հատկապես “Ձեր տարիքում”: Ավելորդ եմ համարում ասել, որ միզելիս սուր ցավեր առաջանում էին ոչ միայն սեքսի, այլև՝ հասարակ քամու կամ ցանկացած խոնավ ու սառը եղանակի պատճառով... Հատկապես մեր եղանակային պայմանների դեպքում... Իսկ կյանքում՝ ևս փոփոխություններ: Վերջապես՝ երկար սպասումներից հետո կարգավորվել էր անձնական կյանքս: Սիրելի տղամարդ: Այնքա՜ն բան էի նախատեսել... Եվ ահա՝ անակնկալ: Գալարվում ես ցավից, կուլ ես տալիս մշտական և արդեն որևէ օգուտ չտվող դեղահաբերը: Հովհաննես Էդուարդովիչի ու նրա թիմի մոտ հայտնվեցի (ասես՝ երկնքից ընկա) հուսալքված և հիասթափված վիճակում... Ահա մի օր պատահեց այնպես, որ անտիբիոտիկներ ընդունած վիճակում հերթական անգամ համացանցում բացեցի իմ “բախտակիցների” և ինձ համար նախատեսված և իմ կողմից բազմիցս ուսումնասիրված էջը՝ բժիշկ Դիլանյանի կողմից տեղեկատվություններով և բացատրություններով, գնեցի օդանավի տոմս և անմիջապես մեկնեցի Մոսկվա: Առավոտյան ես արդեն հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում էի, որտեղ մոլորված տեսքով հայտնվեցի փոքր-ինչ զարմացած (թերևս՝ ելնելով իմ խելագարված վիճակից) պարոն Դիլանյանի հետ՝ իմ «պատմությամբ» ու թղթաբանությամբ՝ հոգուս խորքում ինչ-որ առումով գիտակցելով, որ ինձ հիմա ետ կճանապարհեն մինչև «լաց ու բարի ժամանակներ»... Բայց գիտե՞ք՝ ինչ պատահեց: Ինձ ոչ ոք ոչ մի տեղ չճանապարհեց: Նույնիսկ սկսեցին զբաղվել ինձանով՝ վերցրեցին անալիզներ, հաջորդ օրը՝ ցիստոսկոպիա, արդյունքներ և բարձրաձայնվեց լուծումը՝ միզապարկի ՏՈՒՌ և միզուկի տրանսպոզիցիա... Ցավոք, վիրահատությանս ժամանակահատվածը զուգադիպեց Հովհաննես Էդուարդովիչի՝ նոր աշխատանքի անցնելու ժամանակահատվածի հետ: Այնուամենայնիվ, իմ հոսպիտալացման, բուն վիրահատության ու հետվիրահատական ժամանակաշրջանիհետ կապված բոլոր գործընթացներն իրակականացվեցին անթերի և պատշաճ ուշադրությամբ: Չեմ կարող այստեղ չհիշատակել բժիշկ Նիկիտա Միխաիլովիչ Բլոխինի մարդկային և մասնագիտական ուշադրության մասին, որն այս ողջ ժամանակաընթացքում (այդ թվում նաև՝ այս պատմությունը շարադրելիս) մասնակցել է ինձ հետ կապված բոլոր հարցերին: Դե իսկ հետո... Հետո սկսվեց «այդ ամենից հետո» իմ կողմից բժիշկներին «զզվեցնելու» գործընթացը… Իհարկե, երբ ֆիզիկապես չես գտնվում Մոսկվայում և չգիտես՝ ինչպես օրգանիզմը կարձագանքի իր համար անսովոր փոփոխություններին, սկսում ես վախենալ… Օգնության անհրաժեշտություն է զգացվում: Գոնե հեռախոսով: Եվ ես դա ստանում էի: Ու ստանում եմ մինչ այժմ… Իհարկե, այժմ ոչ թե զանգահարում եմ, այլ գրում… Գիտակցում եմ, որ լավ բան չէ բժշկին շեղել ինձ նման (իհարկե, անցյալում ինձ նման) հիվանդներին բուժելու գործընթացից: Ես գրում եմ ու պատասխան եմ ստանում իմ բժշկական հարցերին և, որքնա էլ տարօրինակ հնչի ասածս, իմ մասին հիշում են: Հնարավոր է՝ որևէ մեկը համարի, թե «ցիստիտային խնդիրը» լուրջ չէ, սակայն ես ամանևին դրա մասին չէ, որ ցանկանում էի խոսել: Ես ցանկանում էի խոսել գրականության մեջ հաճախ հիշատակվող «գյուղական բժիշկներ»-ի պրոֆեսիոնալիզմի մասին. նրանց, ովքեր ի սպառ անհետացել են աշխարհի եռեսից, սակայն ինչ-որ կերպ հայտնվել են մայրաքաղաքում… Եթե կհայտնվի մեկը, որն ինձ կասի, որ խնդիրը դրամական է, ապա ս գիտեմ՝ ինչ պատասխանել: Իմ հարազատ քաղաքում ինձ չօգնեցին ո՛չ որևէ գումարի դիմաց, ոչ «ծանոթ-բարեկամ» տարբերակով: Ցավը գումարով չի կարելի ոչ գնել, և ոչ էլ՝ բուժել: Մենք խորապես երախտապարտ ենք Հովհաննես Էդուարդովիչին, և ցավում եմ, որ դեռևս շատ ավելի վաղ չէի գնել օդանավի տոմս և չէի հայտնվել նրա ընդունարանում:

Աղբյուր
12 Նոյեմբեր, 2017

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Հովհաննես Էդուարդովիչը հազվագյուտ այն բժիշկներից է, որոնցում վիրահատական միջամտությունների պրոֆեսիոնալիզմին զուգահեռ առկա է իր հիվանդների հանդեպ մեծ հոգատարությամբ: Շատ ուշադիր և զգոն բժիշկ՝ սկսած առաջին ընդունելությունից, ավարտած վերականգնման ժամանակաշրջանի բուն ավարտով: Այն կանանց համար, ում ծանոթ է «քրոնիկ» ցիստիտ հասկացությունը, նման բժիշկն իսկապես Աստծո պարգև է: Նրա մոտ ես հայտնվեցի ցիստիտի տասնամյա պատմությամբ՝ անալիզների հսկայական մի փաթեթով և ընթացիկ պարբերական բուժման կուրսերով, երբ ամենահզոր անտիբիոտիկների կույտերն արդեն ինձ չէին օգնում: Հովհաննես Էդուարդովիչը զննեց ինձ, ամեն բան բացատրեց ինձ հասանելի ձևով, սեղմ ժամկետներում կազմակերպեց հետազոտությունները և անցկացրեց միզուկի տրանսպոզիցիայի վիրահատություն, որին զուգահեռ իրականացվեց փոփոխված լորձաթաղանթի ՏՈՒՌ-վապորիզացիան: Վիրահատության օրից անցել է մեկ ամիս: Ինձ լավ եմ զգում և ինքս ինձ համարում եմ առողջ մարդ: Հովհաննե՛ս Էդուարդովիչ, խորին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ողջ թիմին՝ զգոնության և հոգատարության, պրոֆեսիոնալիզմի և ոսկե ձեռքերի համար:

Աղբյուր
5 Ապրիլ, 2016

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Երկու տարի առաջ վիրահատվել եմ Հովհաննես Էդուարդովիչի կողմից: Մոռացվեցին ցիստիտի հետ կապված բոլոր խնդիրները: Անչա՜փ շնորհակալ եմ:

Աղբյուր
14 Օգոստոս, 2014

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Հովհաննես Էդուարդովիչն ու իր ողջ թիմն իրենց գործի գրագետ մասնագետն են: Պատահաբար որոշ տեղեկատվություն էի գտել համացանցում, դիմեցի և այժմ բացարձակապես չեմ զղջում: Ես վերջնականապես ազատվեցի մոտ տասը տարի ինձ հալածող «քրոնիկ ցիստիտ»-ից: Հաճելի կերպով ընդունեցին, գրագետ ձևով հետազոտեցին, և կայացվեց ճշգրիտ ախտորոշում: Իրականացվեցին վիրահատություններ՝ միզապարկի տրանսուրետրալ ռեզեկցիա, միզուկի տրանսպլանտացիա, կուսաթաղանթից մնացած ավելորդ շերտերի հեռացում: Վիրահատությունից հետո բժիշկն ինձ հսկողության տակ էր պահում բավականին երկար ժամանակ՝ 3 ամիս: Կոնսուլտացիայի էի գնում ցանկացած ինձ հուզող հարցի կապակցությամբ ու անվճար: Երախտապարտ եմ ողջ թիմին: Շնորհակալություն:

Աղբյուր
11 Ապրիլ, 2016
Աղբյուր