+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից

Այս բաժանմունքում աշխատում են ոչ թե սովորական բժիշկներ, այլ հրաշագործներ: Իմ կյանքը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ վիրահատությունից «առաջ» և «հետո», ընդ որում՝ դրական առումով: Ես դիտմամբ չէի գրում ավելի շուտ, որպեսզի «աչքով չտամ»: Արդեն անցել է մեկ տարի, և ես վստահորեն կարող եմ հայտնել՝ ես կատարյալ առողջ եմ: Հակիրճ պատմեմ իմ պատմությունն այն աղջիկների համար, որոնք կասկածներ ունեն: Երբ ես ջանում էի բուժվել քրոնիկ ցիստիտից, կարծիքներ էի փնտրում, սակայն ինձ այդպես էլ չհաջողվեց գտնել որևէ որոշակի բան: Պարզապես ռիսկի դիմեցի: Քանի որ արդեն ոչ մի ելք չկար: Եվ այսպես, ահա իմ պատմությունը. իմ քրոնիկ ցիստիտն ուղղակի քայքայել էր ինձ վերջին 5 տարիների ընթացքում: Նախ դա պատահում էր կես տարին մեկ, ապա՝ ամիսը մեկ, իսկ այնուհետև՝ յուրաքանչյուր շաբաթ: Ինչ-որ փակուղային իրավիճակ էր: Անտիբիոտիկներ, ֆիտոթերապիա, ֆիզիոպրոցեդուրաներ, ներլցումներ միզապարկի մեջ, հեշտոցի և աղիքի միկրոֆլորայի խանգարում... այդ ամենը դարձել էր իմ մշտական ուղեկիցը: Դա բավականին տխուր մի իրավիճակ է մշտապես բազմաթիվ երկրպագուներ ունեցող գրավիչ աղջկա համար: Իսկ ի՞նչ էի կարող առաջարկել ես նրանց: Ժպիտներ, ժամադրություններ, հմայք, իհարկե, սակայն վերջիվերջո՝ բնությունն ու սեքսը ևս պակաս կարևոր չեն հարաբերությունների, հատկապես՝ երկարատև  կառուցման հարցում: Ես մերժում էի ամուսնուս ամենահիմար պատրվակներով, քանի որ գրեթե յուրաքանչյուր հարաբերությունից հետո ունենում էի ցիստիտի սրացում: Բավական էր փոքր-ինչ մրսել փողոցում (չնայած ես միշտ մեքենայով եմ)՝ ունենում էի նույն արդյունքը: Ես կորցրել էի կանացի, ինչպես նաև ամուսնուս կամ ցանկացած այլ տղամարդու հետ ընտանեկան երջանկության բոլոր հույսերս: Ես հուսահատվել էի: Պարզապես մասնագիտական հաջողություններ ունենալն ինձ չէր բավարարում. ես կին եմ և ցանկանում էի կին լինել 100%-ով: Հանկարծ հայտնաբերեցի բժիշկ Դիլանյանի կայքը: Դիմեցի ռիսկի և կտրեցի-անցա 1300կմ հեռավորություն՝ վիրահատվելու Մոսկվայում (ես ինքս Ուֆայից եմ): Հրաշալի սարքավորումներ, հարմարավետ պալատներ, շատ ուշադիր անձնակազմ: Կցանկանայի շնորհակալությունս հայտնել բոլոր բժիշկներին և բուժքույրերին՝ հարազատներից հեռու, օտար քաղաքում նման լուրջ քայլ կատարելու ընթացքում կողքիս լինելու և աջակցելու համար: Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հ.Դիլանյանին՝ բաժանմունքի հիմնադիրին և ղեկավարին: Առանձին ջերմ շնորհակալությունս եմ հայտնում Վ.Թումանյանին, որը միշտ իմ կողքին էր և բարեհաջող ելքի անսահման հավատքով վստահություն էր ներշնչում ինձ: 
Շնորհակալությունս եմ հայտնում նաև բաժանմունքի նվիրյալ աշխատակիցներ Ա.Լևիտանին, Մ.Ռոդոմանին, Ա.Կինիշեմովային: Ես հիշում եմ Ձեզ բոլորի՛դ այնպես, ասես դա երեկ էր: Ձեր ժպիտները, երբեմն նաև՝ խստությունը… ամեն ինչ տեղին էր և պատեհ. շնորհակա՛լ եմ: Սիրում եմ Ձեզ: Խորին հարգանքս: Լիլիա:

գտնվելու վայրը

Միացյալ Նահանգներ
US
Date: 
Կիրակի, Հուլիս 26, 2015
Connected disease: 
Քրոնիկ ցիստիտ
Отображать на главной: