(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Վստահաբար կարող եմ ասել՝ հաջողակ մարդ եմ: Հաջողակ եմ, քանի որ բժիշկ Հովհաննես Էդուարդովիչի ձեռքն «ընկա»: Նա պրոֆեսիոնալ է, այն էլ՝ մեծատառով: Սակայն Հովհաննես Էդուարդովիչն առաջին ուրոլոգը չէր, ում դիմում էի: Դեռևս 2013 թվականից ես արդեն դիմել էի բժշկի՝ առողջական խնդիրներիս կապակցությամբ: Ինձ մոտ առաջանում էին միզելու կեղծ ցանկություններ և հանկարծակի տհաճ հոտ: Ծանոթներիցս որևէ մեկը չկարողացավ ինձ խորհուրդ տալ կոնկրետ մասնագետի, այդ իսկ պատճառով ընտրությունս կանգ առավ մեր տան մոտ գտնվող կլինիկայի վրա, որի վարկանիշը բավականին բարձր էր: Գրանցվեցի ընդունելության և գնացի ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու: Բարեբախտաբար ինձ ընդունեց բժիշկ Անտոն Եվգենիևիչ Ռոտովը: Շատ լավ է, երբ լավ բժիշկը միաժամանակ լավ մարդ է լինում: Անալիզներ, ցիստոուրետրոսկոպիա... Ախտորոշումը՝ քրոնիկ ցիստիտ և միզապարկի լեյկոպլակիա: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ չունեմ ոչ ցավեր, ոչ այրոց: Ինձ առաջարկվեց տրանսուրետրալ էլեկտրավապորիզացիա. համաձայնեցի: Սակայն վիրահատությունից, անտիբիոտիկներով բուժումից, «Ուրո-Գիալոմ» կաթիլային ներարկումներից հետո դեռևս մեզիս մեջ լեյկոցիտների պարունակությունը չէր նվազում: Հերթական անգամ, երբ ներկայացա կոնսուլտացիայի, բժիշկ Ա.Ե. Ռոտովը հրավիրեց իր գործընկերներին՝ գինեկոլոգի և նեֆրոլոգի: Իրականացված մանրակրկիտ զննման արդյունքում պարզվեց, որ հեշտոցի պատին առկա է գրեթե աննկատ կոշտ զանգված: Այնուհետև՝ ևս մեկ ցիստոուրետրոսկոպիա, որն իրականացվեց համատեղ ուժերով՝ բժիշկ Ա.Ե. Ռոտովի և բժիշկ Հ.Է. Դիլանյանի կողմից: Անմիջապես հասկանալի դարձավ, որ բժիշկ Հ.Է. Դիլանյանը մեծ վարկանիշ ունեցող մասնագետ է՝ հսկայական փորձով, որի հետ խորհրդակցում են հենց իր գործընկերները: Եվ ես շատ ու շատ շնորհակալ եմ Անտոն Եվգենիևիչին՝ ինձ Հովհաննես Էդուարդովիչի հետ ծանոթացնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ համատեղ ուժերով նրանց հաջողվեց գտնել իմ «լեյկոցիտների» բուն պատճառը՝ պարաուրետրալ (հեշտոցային) կիստա:
Վիրահատությունը բարեհաջող անցավ: Որևէ բարդություն չառաջացավ: Չնայած Հովհաննես Էդուարդովիչն ինձ զգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին, սակայն, միևնույն ժամանակ, նրան հաջողվել էր ինձ տրամադրել միմիայն դրական արդյունքի: Այնուամենայնիվ, բժիշկն ու հիվանդը պետք է «համագործակցեն»: Հետևելով ինձ տրված բոլոր ցուցումներին՝ վիրահատությունից հետո աստիճանաբար սկսեցի վերադառնալ իմ սովորական առօրյային:
Թվում էր՝ օրգանիզմս վերականգնվել էր, և կյանքս կարգավորվում էր: Սակայն առաջացան այլ տհաճ երևույթներ. սեռական հարաբերություններից հետո առաջանում էր մեզի կտրուկ, տհաճ հոտ: Կրկի՜ն: Եվ կրկին լեյկոցիտներ: Կրկի՜ն: Անտիբիոտիկները և գինեկոլոգի հետ «համատեղ» աշխատանքը որևէ տևական ու դրական արդյունք չէին տալիս: Կայացվեց որոշում՝ միզուկի տրանսպոզիցիա: 2014թ. Հովհաննես Էդուարդովիչն իրականացրեց, ինչպես ասում էին իր իսկ գործընկերները, փայլուն վիրահատություն՝ նվիրելով ինձ լիարժեք առողջ կյանք ունենալու հնարավորություն: Օրգանիզմս հետզհետե սկսեց կարգավորվել: Ես վերականգնվեցի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Սկսեցի պահպանել երկու կանոն. 1) շատ ջուր օգտագործել, 2) զուգարան գնալ սեռական հարաբերությունից առաջ և հետո: Եթե չի հաջողվում պահպանել երկրորդ կանոնը, ապա նայեք առաջին կանոնը: Իմ «կյանքի ուղեկիցն» ինձ սատարել է բուժմանս ողջ ընթացքում, իսկ այժմ մեծ համբերություն է ցուցաբերում իմ «ծիսակատարողության» հանդեպ: Քանի որ արդեն ինձ լավ էի զգում, կարողացա պատրասվել հղիությանը, որի մասին երազում էինք վաղուց ի վեր: Վերջապես մենք ծնողներ դարձանք:
Հովհաննես Էդուարդովի՛չ, անչափ շնորհակալ եմ Ձեզ առողջությանս հանդեպ այդչափ հոգատար լինելու, պրոֆեսիոնալիզմի և մարդկային, ջերմ վերաբերմունքի համար:
Երբ մտերիմներս և ծանոթներս ինձ են դիմում «Լավ ուրոլոգի ճանաչու՞մ ես» հարցով, ես անմիջապես երաշխավորում եմ Հովհաննես Էդուարդովիչին՝ առանց տատանվելու և առանց պահ անգամ երկմտելու:
 

գտնվելու վայրը

Միացյալ Նահանգներ
US
Date: 
Կիրակի, Սեպտեմբեր 2, 2018
Connected disease: 
Ցիստիտ սեքսից հետո
Քրոնիկ ցիստիտ
Отображать на главной: