(+374) 91-26-03-03
Գրանցվե՛ք ընդունելության
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

2 Սեպտեմբեր, 2018

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Վստահաբար կարող եմ ասել՝ հաջողակ մարդ եմ: Հաջողակ եմ, քանի որ բժիշկ Հովհաննես Էդուարդովիչի ձեռքն «ընկա»: Նա պրոֆեսիոնալ է, այն էլ՝ մեծատառով: Սակայն Հովհաննես Էդուարդովիչն առաջին ուրոլոգը չէր, ում դիմում էի: Դեռևս 2013 թվականից ես արդեն դիմել էի բժշկի՝ առողջական խնդիրներիս կապակցությամբ: Ինձ մոտ առաջանում էին միզելու կեղծ ցանկություններ և հանկարծակի տհաճ հոտ: Ծանոթներիցս որևէ մեկը չկարողացավ ինձ խորհուրդ տալ կոնկրետ մասնագետի, այդ իսկ պատճառով ընտրությունս կանգ առավ մեր տան մոտ գտնվող կլինիկայի վրա, որի վարկանիշը բավականին բարձր էր: Գրանցվեցի ընդունելության և գնացի ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու: Բարեբախտաբար ինձ ընդունեց բժիշկ Անտոն Եվգենիևիչ Ռոտովը: Շատ լավ է, երբ լավ բժիշկը միաժամանակ լավ մարդ է լինում: Անալիզներ, ցիստոուրետրոսկոպիա... Ախտորոշումը՝ քրոնիկ ցիստիտ և միզապարկի լեյկոպլակիա: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ չունեմ ոչ ցավեր, ոչ այրոց: Ինձ առաջարկվեց տրանսուրետրալ էլեկտրավապորիզացիա. համաձայնեցի: Սակայն վիրահատությունից, անտիբիոտիկներով բուժումից, «Ուրո-Գիալոմ» կաթիլային ներարկումներից հետո դեռևս մեզիս մեջ լեյկոցիտների պարունակությունը չէր նվազում: Հերթական անգամ, երբ ներկայացա կոնսուլտացիայի, բժիշկ Ա.Ե. Ռոտովը հրավիրեց իր գործընկերներին՝ գինեկոլոգի և նեֆրոլոգի: Իրականացված մանրակրկիտ զննման արդյունքում պարզվեց, որ հեշտոցի պատին առկա է գրեթե աննկատ կոշտ զանգված: Այնուհետև՝ ևս մեկ ցիստոուրետրոսկոպիա, որն իրականացվեց համատեղ ուժերով՝ բժիշկ Ա.Ե. Ռոտովի և բժիշկ Հ.Է. Դիլանյանի կողմից: Անմիջապես հասկանալի դարձավ, որ բժիշկ Հ.Է. Դիլանյանը մեծ վարկանիշ ունեցող մասնագետ է՝ հսկայական փորձով, որի հետ խորհրդակցում են հենց իր գործընկերները: Եվ ես շատ ու շատ շնորհակալ եմ Անտոն Եվգենիևիչին՝ ինձ Հովհաննես Էդուարդովիչի հետ ծանոթացնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ համատեղ ուժերով նրանց հաջողվեց գտնել իմ «լեյկոցիտների» բուն պատճառը՝ պարաուրետրալ (հեշտոցային) կիստա:
Վիրահատությունը բարեհաջող անցավ: Որևէ բարդություն չառաջացավ: Չնայած Հովհաննես Էդուարդովիչն ինձ զգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին, սակայն, միևնույն ժամանակ, նրան հաջողվել էր ինձ տրամադրել միմիայն դրական արդյունքի: Այնուամենայնիվ, բժիշկն ու հիվանդը պետք է «համագործակցեն»: Հետևելով ինձ տրված բոլոր ցուցումներին՝ վիրահատությունից հետո աստիճանաբար սկսեցի վերադառնալ իմ սովորական առօրյային:
Թվում էր՝ օրգանիզմս վերականգնվել էր, և կյանքս կարգավորվում էր: Սակայն առաջացան այլ տհաճ երևույթներ. սեռական հարաբերություններից հետո առաջանում էր մեզի կտրուկ, տհաճ հոտ: Կրկի՜ն: Եվ կրկին լեյկոցիտներ: Կրկի՜ն: Անտիբիոտիկները և գինեկոլոգի հետ «համատեղ» աշխատանքը որևէ տևական ու դրական արդյունք չէին տալիս: Կայացվեց որոշում՝ միզուկի տրանսպոզիցիա: 2014թ. Հովհաննես Էդուարդովիչն իրականացրեց, ինչպես ասում էին իր իսկ գործընկերները, փայլուն վիրահատություն՝ նվիրելով ինձ լիարժեք առողջ կյանք ունենալու հնարավորություն: Օրգանիզմս հետզհետե սկսեց կարգավորվել: Ես վերականգնվեցի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Սկսեցի պահպանել երկու կանոն. 1) շատ ջուր օգտագործել, 2) զուգարան գնալ սեռական հարաբերությունից առաջ և հետո: Եթե չի հաջողվում պահպանել երկրորդ կանոնը, ապա նայեք առաջին կանոնը: Իմ «կյանքի ուղեկիցն» ինձ սատարել է բուժմանս ողջ ընթացքում, իսկ այժմ մեծ համբերություն է ցուցաբերում իմ «ծիսակատարողության» հանդեպ: Քանի որ արդեն ինձ լավ էի զգում, կարողացա պատրասվել հղիությանը, որի մասին երազում էինք վաղուց ի վեր: Վերջապես մենք ծնողներ դարձանք:
Հովհաննես Էդուարդովի՛չ, անչափ շնորհակալ եմ Ձեզ առողջությանս հանդեպ այդչափ հոգատար լինելու, պրոֆեսիոնալիզմի և մարդկային, ջերմ վերաբերմունքի համար:
Երբ մտերիմներս և ծանոթներս ինձ են դիմում «Լավ ուրոլոգի ճանաչու՞մ ես» հարցով, ես անմիջապես երաշխավորում եմ Հովհաննես Էդուարդովիչին՝ առանց տատանվելու և առանց պահ անգամ երկմտելու:
 

15 Նոյեմբեր, 2017

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Գոյություն ունի մարդկային մի երևույթ. երբ ազատվում ես որևէ վատ բանից, ցանկանում ենք մեր հիշողությունից ջնջել թե՛ հենց այդ վատը, թե՛ հենց այդ վատից ազատվելու ժամանակաընթացքը, մոռանալ և չմտածել այն ամենի մասին, ինչն ուղեկցում էր այդ ցավի զգացումը: Նաև՝ կա իրավիճակ, երբ մարդն այնքան է հիվանդագին ընկալում բուժման այդ գործընթացը, որ սկսում է մշտապես մտածել՝ «իսկ եթե մի բան այն չէ՞» (ծակում է, անհանգստացնում է, ցիստիտ է)… Եվ հենց նման պահերին է, երբ, ինչպես ասում են, սկսում ենք «զզվեցնել» բժշկին… Ինձ կարելի է «թարմ» հիվանդ համարել, և հենց այդ պատճառով է, որ դեռևս լավ եմ հիշում ցիստիտի պատճառած ցավերը, որոնց մասին լսելիս իմ ոչ մոսկովյան քաղաքում խաչակնքվում էին թե՛ ուրոլոգները, թե՛ գինեկոլոգները:
Նրանց կողմից իմ առջև դրված “ընտրությունն” առանձնապես մեծ չէր՝ “կամ սեքս, կամ կյանք առանց ցավի”, հատկապես “Ձեր տարիքում”: Ավելորդ եմ համարում ասել, որ միզելիս սուր ցավեր առաջանում էին ոչ միայն սեքսի, այլև՝ հասարակ քամու կամ ցանկացած խոնավ ու սառը եղանակի պատճառով... Հատկապես մեր եղանակային պայմանների դեպքում... Իսկ կյանքում՝ ևս փոփոխություններ: Վերջապես՝ երկար սպասումներից հետո կարգավորվել էր անձնական կյանքս: Սիրելի տղամարդ: Այնքա՜ն բան էի նախատեսել... Եվ ահա՝ անակնկալ: Գալարվում ես ցավից, կուլ ես տալիս մշտական և արդեն որևէ օգուտ չտվող դեղահաբերը: Հովհաննես Էդուարդովիչի ու նրա թիմի մոտ հայտնվեցի (ասես՝ երկնքից ընկա) հուսալքված և հիասթափված վիճակում... Ահա մի օր պատահեց այնպես, որ անտիբիոտիկներ ընդունած վիճակում հերթական անգամ համացանցում բացեցի իմ “բախտակիցների” և ինձ համար նախատեսված և իմ կողմից բազմիցս ուսումնասիրված էջը՝ բժիշկ Դիլանյանի կողմից տեղեկատվություններով և բացատրություններով, գնեցի օդանավի տոմս և անմիջապես մեկնեցի Մոսկվա: Առավոտյան ես արդեն հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում էի, որտեղ մոլորված տեսքով հայտնվեցի փոքր-ինչ զարմացած (թերևս՝ ելնելով իմ խելագարված վիճակից) պարոն Դիլանյանի հետ՝ իմ «պատմությամբ» ու թղթաբանությամբ՝ հոգուս խորքում ինչ-որ առումով գիտակցելով, որ ինձ հիմա ետ կճանապարհեն մինչև «լաց ու բարի ժամանակներ»... Բայց գիտե՞ք՝ ինչ պատահեց: Ինձ ոչ ոք ոչ մի տեղ չճանապարհեց: Նույնիսկ սկսեցին զբաղվել ինձանով՝ վերցրեցին անալիզներ, հաջորդ օրը՝ ցիստոսկոպիա, արդյունքներ և բարձրաձայնվեց լուծումը՝ միզապարկի ՏՈՒՌ և միզուկի տրանսպոզիցիա... Ցավոք, վիրահատությանս ժամանակահատվածը զուգադիպեց Հովհաննես Էդուարդովիչի՝ նոր աշխատանքի անցնելու ժամանակահատվածի հետ: Այնուամենայնիվ, իմ հոսպիտալացման, բուն վիրահատության ու հետվիրահատական ժամանակաշրջանիհետ կապված բոլոր գործընթացներն իրակականացվեցին անթերի և պատշաճ ուշադրությամբ: Չեմ կարող այստեղ չհիշատակել բժիշկ Նիկիտա Միխաիլովիչ Բլոխինի մարդկային և մասնագիտական ուշադրության մասին, որն այս ողջ ժամանակաընթացքում (այդ թվում նաև՝ այս պատմությունը շարադրելիս) մասնակցել է ինձ հետ կապված բոլոր հարցերին: Դե իսկ հետո... Հետո սկսվեց «այդ ամենից հետո» իմ կողմից բժիշկներին «զզվեցնելու» գործընթացը… Իհարկե, երբ ֆիզիկապես չես գտնվում Մոսկվայում և չգիտես՝ ինչպես օրգանիզմը կարձագանքի իր համար անսովոր փոփոխություններին, սկսում ես վախենալ… Օգնության անհրաժեշտություն է զգացվում: Գոնե հեռախոսով: Եվ ես դա ստանում էի: Ու ստանում եմ մինչ այժմ… Իհարկե, այժմ ոչ թե զանգահարում եմ, այլ գրում… Գիտակցում եմ, որ լավ բան չէ բժշկին շեղել ինձ նման (իհարկե, անցյալում ինձ նման) հիվանդներին բուժելու գործընթացից: Ես գրում եմ ու պատասխան եմ ստանում իմ բժշկական հարցերին և, որքնա էլ տարօրինակ հնչի ասածս, իմ մասին հիշում են: Հնարավոր է՝ որևէ մեկը համարի, թե «ցիստիտային խնդիրը» լուրջ չէ, սակայն ես ամանևին դրա մասին չէ, որ ցանկանում էի խոսել: Ես ցանկանում էի խոսել գրականության մեջ հաճախ հիշատակվող «գյուղական բժիշկներ»-ի պրոֆեսիոնալիզմի մասին. նրանց, ովքեր ի սպառ անհետացել են աշխարհի եռեսից, սակայն ինչ-որ կերպ հայտնվել են մայրաքաղաքում… Եթե կհայտնվի մեկը, որն ինձ կասի, որ խնդիրը դրամական է, ապա ս գիտեմ՝ ինչ պատասխանել: Իմ հարազատ քաղաքում ինձ չօգնեցին ո՛չ որևէ գումարի դիմաց, ոչ «ծանոթ-բարեկամ» տարբերակով: Ցավը գումարով չի կարելի ոչ գնել, և ոչ էլ՝ բուժել: Մենք խորապես երախտապարտ ենք Հովհաննես Էդուարդովիչին, և ցավում եմ, որ դեռևս շատ ավելի վաղ չէի գնել օդանավի տոմս և չէի հայտնվել նրա ընդունարանում:

Աղբյուր
5 Ապրիլ, 2016

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Երկու տարի առաջ վիրահատվել եմ Հովհաննես Էդուարդովիչի կողմից: Մոռացվեցին ցիստիտի հետ կապված բոլոր խնդիրները: Անչա՜փ շնորհակալ եմ:

Աղբյուր
15 Ապրիլ, 2017
Աղբյուր
22 Օգոստոս, 2017
Աղբյուր
30 Օգոստոս, 2017
Աղբյուր