+374 55 17-03-03
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Ամբողջ կայքը
Գրանցվե՛ք ընդունելության Առցանց խորհրդատվություն
Հովհաննես Էդուարդի Դիլանյան
Վիրաբույժ-ուրոլոգ-ուռուցքաբան, բ.գ.թ.

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից

Ինձ մոտ ախտորոշվել էր երիկամի իջեցում՝ 2-3 ստադիա: Երկու տարի առաջ պիելոնեֆրիտից հետո ախտորոշել էին աջ երիկամի իջեցում 8սմ-ով: Այո՛, բժիշկ-ուրոլոգի կողմից տրված ցուցումներում խորհուրդ էր տրվում՝ քաշ հավաքել (իմ քաշը 60կգ էր՝ 170սմ հասակի դեպքում), բանդաժ/ենթակապ կրել, ամրացնել/ձգել մեջքի մկանները: Բարձրացվել էր նաև նույնիսկ նեֆրոպեկսիա իրականացնելու հարցը: Երկու տարվա ընթացքում ես հավաքեցի 10կգ քաշ, մարզում էի մեջքս, սակայն 1 տարվա ընթացքում երիկամս իջավ ևս 1 սանտիմետրով: Առաջացան մշտական ցավեր աջ կողմում. այնպիսի տպավորություն էր, որ ցավում էր բացարձակապես ամեն բան՝ գոտկատեղս, ձվարանս, միզածորանս: Ուշագրավն այն է, որ այդ ընթացքում ինձ հաջողվեց արդեն հասկանալ որ օրգանս որտեղ էր գտնվում: Ձմռանը կրում էի նեոպրենային/ռետինե անդրավարտիքներ՝ վախենալով, որ կսառեցնեմ ինձ, քանի որ անգամ մի թեթև մրսածությունը վեր էր ածվում պիելոնեֆրիտի: Այդ բարդությունից հետո սկսեցի վիրաբույժի փնտրտուքներս, սկսեցի կարդալ ֆորումներ, փորփրել մոսկովյան հիվանդանոցների կայքերը և այլն: Ինձ հաջողվեց գտնել տարբեր վիրաբույժներ, վիրահատություններ իրականացվում էին շատ հիվանդանոցներում, սակայն մեթոդները տարբեր էին. կարում են, բարձրացնում են օղակով, ցանցով կախում են կլիպսերից: Ես բոլորին չափազանց սկեպտիկ էի վերաբերվում, սակայն ընտրությունս կանգ առավ թիվ 24 քաղաքային կլինիկայի վրա: Վարկանիշային տեսանկյունից՝ հիվանդանոցը զբաղեցնում է առաջին հորիզոնականը. բավականաչափ դրական արձագանքներ կային: Մեկ շաբաթ առաջ վերջապես վիրահատվեցի՝ նեֆրոպեկսիա՝ լապարոսկոպիկ եղանակով: Վիրահատում էր վիրաբույժ-ուրոլոգ Հովհաննես Էդուարդովիչ Դիլանյանը: Վերջինս ունի իր կայքը, որում զետեղված է նույնիսկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է նա իրականացնում այդ վիրահատությունը (նյարդային թույլ համակարգ ունեցող մարդկանց խորհուրդ չէի տա նայել): Ամենից շատ վախենում էի այն բանից, որ աջ կողքիս ցավը չանցնի: Եվ շատ իզուր՝ ցավը դադարեց: Վիրահատական ցավեր ունեմ, սակայն դրանք տանելի են՝ կանցնեն 2-3 օրից: Նախնական շրջանում ցավում են վիրահատական անցքերը, մեջքս, քանի որ վիրահատությունն իրականացվում է կողքի վրա պառկած դիրքում: Ցավում են մեջքի մկանները (քանի որ դրանք աստիճանաբար համակերպվում են այն իրավիճակին, որ պետք է իրենց վրա կրեն այդ “ծույլ” երիկամը). սակայն այդ ամենը չնչին բան է նախկին երևույթների համեմատ: Արդեն գրեթե ամեն ինչ անցել է: Անչափ շնորհակալ եմ:

գտնվելու վայրը

Միացյալ Նահանգներ
US
Date: 
Չորեքշաբթի, Նոյեմբեր 11, 2015
Connected disease: 
Երիկամի իջեցում
Отображать на главной: