
Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Շնորհակալ եմ, բժի՛շկ Դիլանյան: Բժշկի մոտ հայտնվեցի նրա գիրքը կարդալուց հետո: Երբ ուրոլոգիական գծով խնդիրներ առաջացան, երկար մտածում էինք՝ ում դիմել: Հիանալի բժիշկ և մարդ, որը համապատասխան հետազոտություններից հետո բացառեց բոլոր այն ախտորոշումները, որ կայացրել էին նախկինում: Խոհամիտ մասնագետ է, ավելորդ գումարներ չի վերցնում, միշտ պատասխանում է հարցերին ինչպես էլեկտրոնային տարբերակով, այնպես էլ առերես: Վստահաբար երաշխավորում եմ մասնագետ բժիշկ Դիլանյանին: Խորհուրդ կտայի կարդալ նաև նրա գիրքը. վստահ եմ՝ բավականություն կստանաք (գրքից):

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Ես լիովին վստահ էի նրա հարցում՝ որպես վիրաբույժի: Վստահ էի նաև այն պատճառով, որ նրա հետ աշխատում էր բարձրակարգ բժիշկներից բաղկացած թիմ: Շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեցա հանդիպել նրան: Առանց տատանվելու կարող եմ երաշխավորել նրան վիրահատության կարիք ունեցող բոլոր հիվանդներին և մեծ հաճույքով կքննարկեմ իմ փորձը նրա մյուս հիվանդների հետ: Նա օժտված է հենց այն հատկություններով, որոնք մեզանից յուրաքանչյուրը սովորաբար ցանկանում է տեսնել վիրաբույժի մեջ՝ պրոֆեսիոնալիզմ, գիտելիքներ և հիվանդի հանդեպ ուշադրության ցուցաբերում: Միշտ շնորհակալ կլինեմ բժիշկ Դիլանյանին՝ առողջությունս ինձ վերադարձնելու համար:


Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Վստահաբար կարող եմ ասել՝ հաջողակ մարդ եմ: Հաջողակ եմ, քանի որ բժիշկ Հովհաննես Էդուարդովիչի ձեռքն «ընկա»: Նա պրոֆեսիոնալ է, այն էլ՝ մեծատառով: Սակայն Հովհաննես Էդուարդովիչն առաջին ուրոլոգը չէր, ում դիմում էի: Դեռևս 2013 թվականից ես արդեն դիմել էի բժշկի՝ առողջական խնդիրներիս կապակցությամբ: Ինձ մոտ առաջանում էին միզելու կեղծ ցանկություններ և հանկարծակի տհաճ հոտ: Ծանոթներիցս որևէ մեկը չկարողացավ ինձ խորհուրդ տալ կոնկրետ մասնագետի, այդ իսկ պատճառով ընտրությունս կանգ առավ մեր տան մոտ գտնվող կլինիկայի վրա, որի վարկանիշը բավականին բարձր էր: Գրանցվեցի ընդունելության և գնացի ինձ հուզող հարցերի պատասխանները գտնելու: Բարեբախտաբար ինձ ընդունեց բժիշկ Անտոն Եվգենիևիչ Ռոտովը: Շատ լավ է, երբ լավ բժիշկը միաժամանակ լավ մարդ է լինում: Անալիզներ, ցիստոուրետրոսկոպիա... Ախտորոշումը՝ քրոնիկ ցիստիտ և միզապարկի լեյկոպլակիա: Եվ այդ ամենն այն դեպքում, երբ չունեմ ոչ ցավեր, ոչ այրոց: Ինձ առաջարկվեց տրանսուրետրալ էլեկտրավապորիզացիա. համաձայնեցի: Սակայն վիրահատությունից, անտիբիոտիկներով բուժումից, «Ուրո-Գիալոմ» կաթիլային ներարկումներից հետո դեռևս մեզիս մեջ լեյկոցիտների պարունակությունը չէր նվազում: Հերթական անգամ, երբ ներկայացա կոնսուլտացիայի, բժիշկ Ա.Ե. Ռոտովը հրավիրեց իր գործընկերներին՝ գինեկոլոգի և նեֆրոլոգի: Իրականացված մանրակրկիտ զննման արդյունքում պարզվեց, որ հեշտոցի պատին առկա է գրեթե աննկատ կոշտ զանգված: Այնուհետև՝ ևս մեկ ցիստոուրետրոսկոպիա, որն իրականացվեց համատեղ ուժերով՝ բժիշկ Ա.Ե. Ռոտովի և բժիշկ Հ.Է. Դիլանյանի կողմից: Անմիջապես հասկանալի դարձավ, որ բժիշկ Հ.Է. Դիլանյանը մեծ վարկանիշ ունեցող մասնագետ է՝ հսկայական փորձով, որի հետ խորհրդակցում են հենց իր գործընկերները: Եվ ես շատ ու շատ շնորհակալ եմ Անտոն Եվգենիևիչին՝ ինձ Հովհաննես Էդուարդովիչի հետ ծանոթացնելու համար, ինչպես նաև այն բանի համար, որ համատեղ ուժերով նրանց հաջողվեց գտնել իմ «լեյկոցիտների» բուն պատճառը՝ պարաուրետրալ (հեշտոցային) կիստա:
Վիրահատությունը բարեհաջող անցավ: Որևէ բարդություն չառաջացավ: Չնայած Հովհաննես Էդուարդովիչն ինձ զգուշացրել էր հնարավոր հետևանքների մասին, սակայն, միևնույն ժամանակ, նրան հաջողվել էր ինձ տրամադրել միմիայն դրական արդյունքի: Այնուամենայնիվ, բժիշկն ու հիվանդը պետք է «համագործակցեն»: Հետևելով ինձ տրված բոլոր ցուցումներին՝ վիրահատությունից հետո աստիճանաբար սկսեցի վերադառնալ իմ սովորական առօրյային:
Թվում էր՝ օրգանիզմս վերականգնվել էր, և կյանքս կարգավորվում էր: Սակայն առաջացան այլ տհաճ երևույթներ. սեռական հարաբերություններից հետո առաջանում էր մեզի կտրուկ, տհաճ հոտ: Կրկի՜ն: Եվ կրկին լեյկոցիտներ: Կրկի՜ն: Անտիբիոտիկները և գինեկոլոգի հետ «համատեղ» աշխատանքը որևէ տևական ու դրական արդյունք չէին տալիս: Կայացվեց որոշում՝ միզուկի տրանսպոզիցիա: 2014թ. Հովհաննես Էդուարդովիչն իրականացրեց, ինչպես ասում էին իր իսկ գործընկերները, փայլուն վիրահատություն՝ նվիրելով ինձ լիարժեք առողջ կյանք ունենալու հնարավորություն: Օրգանիզմս հետզհետե սկսեց կարգավորվել: Ես վերականգնվեցի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Սկսեցի պահպանել երկու կանոն. 1) շատ ջուր օգտագործել, 2) զուգարան գնալ սեռական հարաբերությունից առաջ և հետո: Եթե չի հաջողվում պահպանել երկրորդ կանոնը, ապա նայեք առաջին կանոնը: Իմ «կյանքի ուղեկիցն» ինձ սատարել է բուժմանս ողջ ընթացքում, իսկ այժմ մեծ համբերություն է ցուցաբերում իմ «ծիսակատարողության» հանդեպ: Քանի որ արդեն ինձ լավ էի զգում, կարողացա պատրասվել հղիությանը, որի մասին երազում էինք վաղուց ի վեր: Վերջապես մենք ծնողներ դարձանք:
Հովհաննես Էդուարդովի՛չ, անչափ շնորհակալ եմ Ձեզ առողջությանս հանդեպ այդչափ հոգատար լինելու, պրոֆեսիոնալիզմի և մարդկային, ջերմ վերաբերմունքի համար:
Երբ մտերիմներս և ծանոթներս ինձ են դիմում «Լավ ուրոլոգի ճանաչու՞մ ես» հարցով, ես անմիջապես երաշխավորում եմ Հովհաննես Էդուարդովիչին՝ առանց տատանվելու և առանց պահ անգամ երկմտելու:

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Հովհաննես Էդուարդովիչին հայրիկիս բարեհաջող վիրահատելու համար: Երբ դիմեցինք նրան՝ խորհրդատվության նպատակով, երիկամի կիստան ահռելի չափերի էր, և անհրաժեշտ էր շտապ վիրահատական միջամտություն. հետաձգելն անիմաստ էր, քանի որ հետևանքները կարող էին սարսափելի լինել: Վիրահատությունն իրականացվեց պրոֆեսիոնալ կերպով և, ամենակարևորը, ժամանակին:
Անչափ շնորհակալ ենք Ձեզ պրոֆեսիոնալիզմի և մարդկային վերաբերմունքի համար:

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Արտակարգ վիրաբույժ է: Նա վիրահատել է ինձ օգոստոսի 7-ին: Ախտորոշումն էր՝ աջ երիկամի իջեցում՝ 9սմ: Մշտապես ուղեկցող տհաճ զգացողություններ, ցավ կողքիս հատվածում… Այդպես ես ապրում էի շուրջ մեկ տարի: Ես վիրաբույժ էի փնտրում համացանցի միջոցով և շատ ուրախ եմ, որ կոնսուլտացիայի եկա հենց Հովհաննես Էդուարդովիչի մոտ: Ուլտրաձայնային հետազոտությունից հետո նա ասաց, որ վիրահատությունն անհրաժեշտ է: Նա ամեն ինչ բացատրեց. երիկամը փոքրանում է, արյան հոսքը՝ խախտվում: Բժիշկը վիրահատությունն իրականացրեց գերազանց: Ես միայն հիվանդանոցում իմացա, որ նա մեկն է շատ քիչ վիրաբույժներից, որը հանձն է առնում իրականացնել այնպիսի բարդ վիրահատություններ, որոնցից շատ այլ վիրաբույժներ հրաժարվում են: Իսկ իմ խնդիրը նրա համար՝ ընդամենը հասարակ վիրահատություն էր: Այժմ արդեն վիրահատությունից անցել է մեկ ու կես ամիս. ինձ գերազանց եմ զգում: Ցավերն անցել են, արդեն նույնիսկ սկսել եմ մոռանալ այդ մասին՝ չնայած՝ պետք է հոգ տանել իմ մասին: Վիրահատությունից ուղիղ մեկ ամիս անց գնացի կոնսուլտացիայի՝ ամեն ինչ հիանալի էր արված: Ինքս ևս զգում եմ, որ ամեն բան լավ է: Բժշկին երաշխավորում եմ՝ առանց պահ անգամ կասկածելու: Նա շատ գրագետ վիրաբույժ է: Միանշանակ կարելի է վստահել նրան առողջությունը: Ի սրտե շնորհակալ եմ նրան: Այնպես որ, բոլոր նրանց, ով վիրաբույժ է փնտրում, խորհուրդ եմ տալիս դիմել բժիշկ Դիլանյանին. նա կանի հնարավորինս ամեն ինչ՝ Ձեզ օգնելու նպատակով: Անչափ շնորհակալ եմ նաև Վիկտորիային՝ նրա ասիստենտին: Նրան ևս տանջում էի տարբեր հարցերով. միշտ կապի մեջ էր՝ ցանկացած ժամանակ:

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Լավագույներից լավագույն՝ մեծատառով բժիշկ: Անունս Իրինա է: Կցանկանայի շնորհակալությունս հայտնել Հովհաննես Էդուարդովիչին՝ հրաշագործ ձեռքերով այս բժշկին: Երբ ամուսնուս կայացրեցին սարսափելի այդ ախտորոշումը՝ շագանակագեղձի քաղցկեղ, աշխարհը փուլ եկավ մեր առջև: Սակայն շնորհակալ եմ Վիկտորիային՝ ադմինիստրատորին: Նա ամեն բան կազմակերպեց շատ արագ, կապեց մեզ այդ հիանալի բժշկի՝ Հովհաննես Էդուարդովիչի հետ: Բժիշկն ամեն բան լուծեց արագ և հստակ կերպով: Մայիս ամսին մենք իմացել էինք ախտորոշման մասին, հունիսին իրականացվեց բիոպսիա, իսկ հուլիսին արդեն իրականացվեց վիրահատությունը: Վերականգնման փուլը տևեց երեք ամիս. այդ ողջ ընթացքում մեզ սատարում էր այդ հիանալի թիմը՝ ադմինիստրատոր Վիկտորիան, Նիկիտա Միխաիլովիչը և Հովհաննես Էդուարդովիչը: Երեկ հանձնել ենք անալիզները. շատ էինք մտահոգվում, սակայն պարզվեց՝ զուր էր: Արդյունքները լավն էին: Սակայն այլկերպ չէր էլ կարող լինել: Չէ՞ որ Հովհաննես Էդուարդովիչն իր գործում մեծ պրոֆեսիոնալ է, առավել ևս՝ նման թիմով: Մեր ծանոթության հենց առաջին իսկ օրվանից նա ամուսնուս ու ինձ ներշնչեց, որ մեզ մոտ ամեն ինչ բարեհաջող է լինելու: Ասաց և արեց: Խոնարհվում ենք Ձեր առջև և մեր անսահման երախտագիտությունը հայտնում այն ամենի համար, ինչ աել եք մեզ համար: Ողջ կյանքիս ընթացքում աղոթելու եմ Ձեր առողջության համար: Մեր ողջ ընտանիքի կողմից անսահման, պարզապես մարդկային շնորհակալություն եմ հայտնում Ձեզ: Աստված Ձեզ պահապան: Չէ՞ որ Ձեր գերազանց թիմի հետ միասին Դուք հրաշքներ եք գործում:
Հարգանքով, մեր ողջ ընտանիքի կողմից:

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Այս տարվա մայիս ամսին, երբ մեզ հանձնեցին ամուսնուս երիկամների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ: Եվ այդ ինչ-որ բանը լուրջ էր: Մենք գիտակցում էինք, որ ժամանակը սպասել չի սիրում: Մեր շրջանի պոլիկլինիկայում, ավաղ, ամեն բան շատ էր ձգձգվում: Սկսեցի մասնագետներ փնտրել համացանցում: Ճակատագիր էր դա, բախտ... հասկացեք՝ ինչպես ցանկանում եք, սակայն ես գրեթե անմիջապես գտա բժիշկ Դիլանյանին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ Դիլանյանի ասիստենտին՝ Վիկտորիային: Շատ ուշադիր և շփման մեջ հաճելի անձնավորություն, որին հաջողվեց հանգստացնել և դրական տրամադրություն ներշնչել մեզ: Առաջին կոնսուլտացիայի ընթացքում պարզ դարձավ, որ անհրաժեշտ էր շտապ վիրահատություն: Բժիշկը մեզ շատ դուր եկավ. ամեն ինչ բացատրեց, հույս ներշնչեց: Մենք բժշկի աշխատասենյակից դուրս եկանք այն համոզմամբ, որ բացարձակապես չարժեր հուսահատվել, և ամեն բան բժշկի ոսկե ձեռքերում և մեր ձեռքերում էր: Մեկ շաբաթվա ընթացքում ամուսինս վիրահատվեց. ամեն ինչ բարեհաջող անցավ: Վիրահատությունն իրականացեց լապարոսկոպիկ եղանակով: Ցավոք, ստիպված եղան հեռացնել երիկամը, սակայն այդ իրավիճակում առավել կարևոր էր պահպանել առողջությունը հետագայի համար: Վիարահատությունից հետո ամուսինս արագ վերականգնվեց: Անցել է արդեն մեկ և կես ամիս. հետևում ենք բժշկի բոլոր խորհուրդներին և պլանավորում մեր անելիքները հետագա, հուսով եմ, երկար կյանքի կտրվածքով: Շնորհակալ եմ Ձեր կատարած աշխատանքի, հիվանդների հանդեպ հոգատարության և ուշադիր վերաբերմունքի համար: Հաջողություն եմ մաղթում Ձեզ այդ դժվարին աշխատանքում:
Երախտագիտությամբ՝ Կարավաևներ

Կարծիք՝ www.prodoctorov.ru կայքից
Բարև Ձեզ: Արդեն մոտ 7 տարի է, ինչ մեր ընտանիքը գտնվում է Հովհաննես Էդուարդովիչի հսկողության տակ: Հայրիկիս մոտ՝ միզապարկի դիվերտիկուլիտ, ՏՈՒՌ և բարձր ճնշման ֆոնի վրա երիկամի ուռուցքի, սրտի իշեմիկ հիվանդության և ուղեղի հեմոռագիկ կաթվածից հետո առաջացած բարդությունների հետ կապված կոնսուլտացիաներ: Որդուս մոտ վարիկոցելեի կապակցությամբ Մարմարի մեթոդով վիրահատական բուժում: Հովհաննես Էդուարդովիչը հիանալի բժիշկ է: Նա պատրաստ է անվերջ բացատրել հիվանդության և դրա բուժման յուրահատկությունները թե՛ հիվանդներին, թե՛ նրանց հարազատներին: Անհավանականության աստիճանի անձնական ներգրավվածություն, հիվանդների հանդեպ ուշադրություն, նվիրվածություն գործին, մշտապես օգնելու պատրաստակամություն: Բժիշկը մշտապես կապի մեջ է: Մենք միշտ գիտեինք, որ միշտ կարող էինք դիմել նրան՝ գիշեր, թե ցերեկ ու ընդհանրապես՝ միշտ (!) Հովհաննես Էդուարդովիչը օգնության էր գալիս բաոի բուն իմաստով. մի քանի անգամ նույնիսկ մեր տուն է եկել: Նա այնպիսի մարդ է ու բժիշկ, որին կարելի է ամբողջությամբ վստահել:
Աղբյուր

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից
Բարի օր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հովհաննես Էդուարդովիչին իր ոսկե ձեռքերի, փայլուն խելքի և մասնագիտական վճռականության համար: Վերջերս նա շատ օպերատիվ կերպով օգնեց ամուսնուս մի այնպիսի իրավիճակում, որի ավարտը կարող էր շատ ավելի ողբերգական լիներ, քան այս դեպքում, երբ մեր կողքին էր բժիշկը: Ամուսինս բավականին առողջ մարդ էր, սակայն հանկարծակի նրա մոտ երիկամային խիթի նոպա առաջացավ: Ստիպված էինք շտապ օգնություն կանչել. նախնական օգնություն ցուցաբերելուց հետո մեզ ուղարկեցին պոլիկլինիկա: Այնուհետև պատահեց ամենահետաքրքիրը՝ միմիայն մեզի անալիզի հիման վրա ամուսնուս անտիբիոտիկ, ցավազրկող և հակասնկային նշանակեցին՝ ասելով. «Կվերադառնաք ուլտրաձայնային հետազոտության արդյունքներով և 10 օր անց դուրս կգրվեք»: Փառք Աստծո, ամուսինս խելացի է. որոշեց անորոշության մեջ չսպասել ճակատագրին և դիմեց Հովհաննես Էդուարդովիչին՝ ախտորոշումը ճշտելու նպատակով: Ինչպես պարզվեց, քարը երիկամից ընկել էր միզածորան և ամբողջությամբ խցանել այն, և բժշկի դիմելու պահին նրա երիկամն արդեն «չէր աշխատում»: Հովհաննես Էդուարդովիչն ամուսնուս հոսպիտալացրեց և վիրահատեց՝ հեռացրեց քարը, ժամանակավոր ստենտ տեղադրեց, և հիմա ամուսինս իրեն պարզապես հիանալի է զգում և նորից մեր ողջ ընտանիքն ուրախացնում է իր կենսուրախությամբ: Այնպես որ հերթական անգամ շնորհակալություն եմ հայտնում Հովհաննես Էդուարդովիչին իր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև այն բանի համար, որ նա շատ խղճով էր «վարում հիվանդի բուժման ընթացքը», ամեն փուլում մանրակրկիտ բացատրում էր ամեն բան՝ չթողնելով անհանգստության որևէ առիթ:
Աղբյուր

Կարծիք՝ prodoctorov.ru կայքից
Գրագետ բժիշկ: Ինձ անմիջապես զարմացրեց անգլերեն լեզվով հրապարակումների քանակությունը, որ տեսա նրա գրասեղանին (նշանակում է՝ ակտիվ կարդում է, եթե այդ ամենը սեղանին է): Հարցրեցի ու իմացա, որ նա մասնակցում է միջազգային գիտաժողովների: Նրա մոտ անցա ցիստոսկոպիա. շատ-շատ գոհ եմ: Հետաքրքիր թե՛ որպես մարդ, և թե՛ շփման մեջ:
Արթուր, ք. Մոսկվա
Աղբյուր